Ապօրինի որս Եղեգիս գետում. գետափցի տղամարդը ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+29.09 oC

Ապօրինի որս Եղեգիս գետում. գետափցի տղամարդը ձերբակալվել է

16:25 10.06.2025

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, մարզի քրեական ոստիկանների հետ համատեղ շրջագայության ժամանակ, հունիսի 5-ին` ժամը 22:45-ին, Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու կասկածանքով Գետափ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդու: Նրա կողմից շահագործվող «ՎԱԶ-21061» մակնիշի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Եղեգիս գետի ափին հայտնաբերվել է պոլիէթիլենային երկու պարկ՝ լցված ձկներով, առերևույթ հանցագործության գործիքներ՝ մարտկոց, ձկնորսական ցանց և հոսանքի մալուխ։

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին

14:50 11.06.2025

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Ողջունելով Ալեն Բերսեի այցը՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար։ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, […] ...

Քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր

14:44 11.06.2025

Քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակությանը։ Պատվիրակությունը գլխավորել են Էստոնիայի ԱԳՆ զարգացման համագործակցության բաժնի տնօրեն Ինգրիդ Կրեսսելը և ESTDEV-ի թվայնացման հարցերով տնօրեն Անդրես Արեման։ Հանդիպումն անցկացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էստոնիա կատարած պաշտոնական այցի տրամաբանական շարունակության շրջանակում՝ վերահաստատելով երկու երկրների միջև ձևավորված […] ...

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ուրախ են, որ Ռոբերտ Լևանդովսկին զրկվել է ավագի թևկապից

14:38 11.06.2025

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ուրախ են, որ Ռոբերտ Լևանդովսկին զրկվել է ավագի թևկապից

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ուրախ են, որ Ռոբերտ Լևանդովսկին զրկվել է ավագի թևկապից, գրում է Przegląd Sportowy-ն: Գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժի որոշմամբ՝ «Բարսելոնայի» հարձակվողը զրկվել է ավագի թևկապից, ինչից հետո որոշել է չխաղալ ազգային ընտրանու կազմում, քանի դեռ Պրոբեժն է մարզիչը: Երբ ավագի թևկապից Լևանդովսկիին զրկելու մասին լուրը հայտնել են ֆուտբոլիստներին, հնչել են ծափահարություններ: Լևանդովսկին 85 […] ...

Ճամբարակում միջգերատեսչական մակարդակով տարվում են անհրաժեշտ աշխատանքներ. ՆԳՆ

14:32 11.06.2025

Ճամբարակում միջգերատեսչական մակարդակով տարվում են անհրաժեշտ աշխատանքներ. ՆԳՆ

Ճամբարակի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած գազի պայթյունի կապակցությամբ Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները համատեղ իրականացնում են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ։ Միջգերատեչական մակարդակով, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, աշխատանքներ են տարվում տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կարիքն առաջանալու դեպքում կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և […] ...

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

14:25 11.06.2025

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի՝ ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են պատկան մարմինների ներկայացուցիչներն ու կառուցապատման պատասխանատուները: Շրջայցի ընթացքում ներկայացվել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Զեկուցվել է նախատեսվող ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին ու կառուցապատման աշխատանքների հետ կապված այլ ընթացիկ […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

14:18 11.06.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների: ...

BACK_TO_TOP