ՏԿԵ նախարարը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+33.09 oC

ՏԿԵ նախարարը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

20:56 12.06.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը, որը գլխավորում էր Ենթակառուցվածքների և սոցիալական ֆինանսավորման դեպարտամենտի տնօրեն Արմեն Պողոսյանը։ Այս մասին հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հիմնադրամի հետ առկա համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցում Տրանշ 4-ի կառուցմանը։ Քաջարան-Ագարակ ճանապարհի Քաջարանի թունել տանող հատվածի շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսական միջոցների հաշվին։

Նախարարն ընդգծել է, որ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներում էական առաջընթաց կա, աշխատանքները մեծ տեմպերով առաջ են գնում։

Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտի ծրագրերին։ Մասնավորապես Մաստարայի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրին։

Երկուստեք արձանագրեվլ է համատեղ իրականացվող ծրագրերում առկա մեծ առաջընթաց։

Նախարար Խուդաթյանը բարձր է գնահատել ԿԶԵՀ-ի կողմից տրամադրված տեխնիկական օգնությունը՝ Լոռու մարզում 2024 թվականին տեղի ունեցած ջրհեղեղից հետո կամուրջների տեխնիկական վիճակը գնահատելու հարցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

18:47 13.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան և Համաշխարհային բանկի Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։ Հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացումն […] ...

Netflix-ը ՊՍԺ-ի մասին ֆիլմ կնկարի

18:42 13.06.2025

Netflix-ը ՊՍԺ-ի մասին ֆիլմ կնկարի

Հանրահայտ Netflix ընկերությունը փաստագրական սերիալ կթողարկի ֆրանսիական ՊՍԺ-ի հաղթական մրցաշրջանի մասին, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել է, որ ֆիլմը պատմելու է ակումբի ներքին խոհանոցի և Չեմպիոնների լիգայում գրանցած տրիումֆի մասին: Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա աշխարհի ակումբային առաջնությունից հետո: ...

Իրանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ

18:38 13.06.2025

Իրանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ

Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. 🔹էլեկտրոնային հասցեով ([email protected]), 🔹սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով, 🔹ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ ( +98 21 66704833, բջջային՝ +989053774966): ...

ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք. ԱԱԾ-ն՝ Բաքվի օդանավակայանում հայտնված ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի մասին

18:32 13.06.2025

ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք. ԱԱԾ-ն՝ Բաքվի օդանավակայանում հայտնված ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի մասին

Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: «Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել […] ...

Բենիտեսը կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը

18:24 13.06.2025

Բենիտեսը կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը

Հանրահայտ իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի գործակալներն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային (FIGC) առաջարկել են ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկել իրենց հաճախորդին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: 65-ամյա մասնագետն անգործ է 2024 թվականից, իսպանական «Բետիսից» հեռանալուց հետո: Ավելի վաղ նշվել էր, որ FIGC-ը գլխավոր մարզչի հիմնական թեկնածու է համարում Ջենարո Գատուզոյին: ...

Իրանում հայտարարել են, որ Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը

18:18 13.06.2025

Իրանում հայտարարել են, որ Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը

Իրանը կցուցադրի իր «միջուկային հզորությունը» Իսրայելին՝ ի պատասխան հրեական պետության կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումների, ասվում է Իրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի հայտարարության մեջ։ Համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ ուրբաթ առավոտյան Իրանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է համալսարանի հինգ պրոֆեսոր։ «Այս հանցագործությունը անպատասխան չի մնա։ Մենք վրեժ կլուծենք նրանց համար։ Երբ ճնշված […] ...

BACK_TO_TOP