23:14 12.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։
Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով ՌԴ գործընկերներին ամենայն բարիք, երջանկություն և առողջություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին և պետությանը՝ բարեկեցություն և բարգավաճում։ Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի ակտիվորեն զարգանալ՝ նպաստելով երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև բազմակողմանի կապերի և համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը։
«Հայաստանն ու Ռուսաստանը, կենտրոնանալով երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության վրա, նպատակ ունեն շարունակել բովանդակալի և կառուցողական երկխոսությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում»,- նշել է փոխվարչապետը:
21:17 13.06.2025
IRNA. Իրանի արևելյան Ադրբեջան նահանգում Իսրայելի հարվածների հետևանքով 18 մարդ է զոհվելԻրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ ևս 35 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ իսրայելական ուժերը հարձակվել են նահանգի մի քանի թիրախների վրա, այդ թվում՝ առնվազն 7-ը՝ Թավրիզ քաղաքի մոտակայքում։ Հաղորդվում է, որ նահանգում իրավիճակը կայուն է, ենթակառուցվածքային կառույցները […] ...
21:08 13.06.2025
Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեններ: Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Արտաշատի Իսակովի փողոցում մոտեցել են նրանց: Տղամարդիկ փորձել են դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է: Ժամը 19.50-ին արտաշատցի տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են մարզային վարչություն: Իսակովի փողոցի բնակիչ 41-ամյա […] ...
20:56 13.06.2025
Իսրայելի բանակը գրանցել է Եմենից հրթիռային արձակումներԻսրայելի զինվորականները գրանցել են Եմենից հրթիռային հարձակում։ Այս մասին հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հրթիռն ընկել է Հեբրոնի տարածքում: Իսրայելական լրատվամիջոցներն էլ գրել են, որ տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի մի շարք շրջաններում: ...
20:52 13.06.2025
Անգլիայի Լիգայի գավաթում փոփոխություններ կլինեն2025/26 մրցաշրջանում ֆուտբոլի Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կառուցվածքում փոփոխություններ կլինեն։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Չորս ակումբից բաղկացած նախնական որակավորման փուլ կլինի: Սա կնպաստի, որ առաջին և երկրորդ փուլերում մասնակիցների թիվը նվազի: Այս փոփոխությունը կատարվել է՝ եվրագավաթներին մասնակցող ԱՊԼ 9 ակումբներին աջակցելու նպատակով, որպեսզի այդ թիմերը պայքարը սկսեն երրորդ փուլից: Նախնական փուլին կմասնակցեն […] ...
20:43 13.06.2025
Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար ԼահբիբինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպել է Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կառուցողական հանդիպման համար, բարձր է գնահատել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ ցուցաբերված աջակցության համար, նաև ներկայացրել է Փրկարար […] ...
20:33 13.06.2025
Լոռիում կատարված ավազակությունը բացահայտվեց թարմ հետքերով․ կան ձերբակալվածներՀունիսի 12-ին` ժամը 11.40-ի սահմաններում, Թումանյանի պահպանության բաժնի մի ոստիկան Հաղպատ գյուղում ծառայության ընթացքում ճանապարհին նկատել է արյունոտ դեմքով մի քաղաքացու և մոտեցել նրան: Քաղաքացին հայտնել է, որ րոպեներ առաջ երկու հոգի իրեն ծեծել են, դանակի սպառնալիքով հափշտակել 100 դոլար, 13 հազար դրամ ու փաստաթղթերը և փախել։ Ստանալով ահազանգը` Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն […] ...