10:03 13.06.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը փորձի պատասխանել իր օբյեկտներին ուղղված հարվածներին։
Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ հետևում է Իրանի հնարավոր հակահարվածներին, և որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Արթնացող առյուծ» անվամբ լայնածավալ գործողություն, որի շրջանակներում ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և վայրերին: Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն էր կանխել հրեական պետության գոյության սպառնալիքը, քանի որ, ըստ իսրայելական զինվորականների և հետախուզության, Իրանը կարճ ժամանակում մոտենում է միջուկային զենք մշակելու «անդառնակի կետին»:
13:30 01.08.2025
Թրամփը ստորագրել է տասնյակ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու գործադիր հրամանագիրԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր՝ 69 գործընկեր երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնց դրույքաչափը կկազմի 10-ից մինչև 41 տոկոս, ըստ Սպիտակ տան փաստաթղթերի։ «Այս վճռական գործողությունը արտացոլում է նախագահի շարունակական ջանքերը՝ արդար, հավասարակշռված և փոխշահավետ առևտրային հարաբերությունների միջոցով Միացյալ Նահանգները ազգային անվտանգությանը և ԱՄՆ տնտեսությանը ուղղված արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար», – ասվում […] ...
13:10 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: Ճանապարհի փակ լինելու պատճառը սելավային հոսքերն են: ...
13:00 01.08.2025
Արծաթե մեդալ «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայիցՀայաստանի ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել են 47 երկրների 179 աշակերտներ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։ Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացել է 4 մասնակցով՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Սաթի Հայրապետյանը, […] ...
12:48 01.08.2025
Կայացել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը և որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ կողմից նախապես հայտարարված հրավերին արձագանքել և խմբում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության կառույցների, երիտասարդական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի փորձագետներ, ինչպես […] ...
12:35 01.08.2025
Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը՝ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողՀայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը երկամարտի 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Տղաների թիմը լավագույնն է ճանաչվել՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի արդյունքում: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են Գրիգոր Ղազարյանն (84 կգ) ու Հարություն Հովհաննիսյանը (+94 կգ), իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Ռաֆիկ Դարմոյանը (71 […] ...
12:20 01.08.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։ Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերը, ներառյալ՝ սակագնային քաղաքականության […] ...