ՆԱՏՕ-ն չի կարծում, որ աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքով: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա ժամանել էր Բիլդերբերգյան ակումբի նիստին մասնակցելու համար:
«Ո՛չ, ո՛չ, մենք այնտեղ չենք։ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն արդեն աշխատում են լարվածության թուլացման ուղղությամբ», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք աշխարհն ավելի մոտ է միջուկային պատերազմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո։