16:45 13.06.2025
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրել է վերջին տարիներին զորակոչի հետ կապված մի շարք վիճակագրական տվյալներ՝ մոտարկված իրականությանը: Ըստ նրա՝ զորակոչի ենթակա քաղաքացիների մոտավորապես 31,4 տոկոսն է մեկնում պարտադիր զինվորական ծառայության: Նախաձեեռնության հեղինակը նշել է այն հիմքերը, որոնցով պայմանավորված՝ զորակոչիկների մոտ 69 տոկոսը պարտադիր զինվորական ծառայության չի մեկնում:
Փաթեթով առաջարկվում է ՀՀ քաղաքացիությունից մինչեւ 16 տարին լրանալը հրաժարվելու դեպքում վճարել 15 մլն դրամ պետական տուրք, Կառավարության թիվ 404 որոշման մեջ կատարել փոփոխություն, եւ առողջական որոշ խնդիրներ ունեցող քաղաքացիներին զորակոչել ծառայության՝ սահմանափակումով: Զինծառայության ենթակա լինելու սահմանային 27 տարին դարձնել 32, ինչպես նաեւ քրեականացնել փորձաքննությունից հրաժարվելը՝ պատիժը սահմանելով 1-3 տարի:
Առաջարկվում է կրճատ զինծառայության անցնելու տարբերակ: Այսպես՝ 18-32 տարեկան զորակոչիկների համար առաջարկվում է ՀՀ պետական բյուջե վճարել 24 մլն դրամ եւ ծառայել 1 ամիս, վճարել 18 մլն դրամ եւ ծառայել 4 ամիս:
Նախատեսվում է, որ 1 կամ 4 ամիս ծառայած քաղաքացիներն ընդգրկվելու են պահեստազորում:
Գործող օրենսդրությամբ պարտադիր զորակոչի ենթակա են 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիները:
Նախաձեռնության հեղինակը պատասխանել է պատգամավորների հարցերին, առաջարկներին եւ դիտողություններին:
Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներից շատերը քննադատել են նախաձեռնությունը, նշել, որ այն խնդրահարույց է, ռիսկային, մասնավորապես, խնդիր կա Սահմանադրության որոշ հոդվածների հետ: Ըստ որոշ տեսակետների՝ առաջարկվող փոփոխությունները չեն կարող փոխել առկա իրավիճակը: Փոխարենն առաջարկվել է վերացնել կոռուպցիոն սխեմաները:
Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ մի շարք առաջարկներ եւ դիտողություններ է ներկայացրել ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը: Փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:
Մի շարք հասարակական կազմակերպություններ էլ հորդորել են օրենսդրական նախաձռնությունը հանել շրջանառությունից:
Հարակից զեկույցում պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը մի շարք դիտողություններ է ներկայացրել՝ նշելով, որ նախաձեռնությունն անհրաժեշտ է բարեփոխել՝ հաշվի առնելով մի շարք առաջարկներ:
ՀՀ կառավարության եւ, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարության դիրքորոշումը նախաձեռնության վերաբերյալ հայտնել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ նշելով մի քանի սկզբունքային նկատառումներ: «Մենք պնդում ենք, որ յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին Կառավարության որոշման մեջ պետք է սահմանվի տվյալ որոշման համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը, եւ այս գործընթացի իրականացման կարգը պետք է սահմանի Կառավարությունը»,- ընդգծել է նա: Նախարարության այս պնդումը միանշանակ չի ընդունվել որոշ պատգամավորների կողմից:
Փոխնախարարը նշել է, որ նախաձեռնության քննարկմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը:
Պատգամավորներից շատերի կարծիքով առաջարկվող փոփոխությունները չեն լուծելու առկա խնդիրները, հակառակը, դրանք ավելի են խորանալու: Առաջարկներ են հնչել՝ գտնել այլ լուծումներ, ընդունել մի շարք առաջարկներ, փակել կոռուպցիոն խողովակները:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանին հորդորել է նախագիծը մինչեւ աշնանային նստաշրջան հանել շրջանառությունից եւ լրացուցիչ քննարկումներ ծավալել, քանի որ այն խնդրահարույց է մի շարք առումներով:
Առաջարկը պաշտպանել է նաեւ հարակից զեկուցող Արտյոմ Մեհրաբյանը:
Եզրափակիչ ելույթում նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրել է նախաձեռնությունը շրջանառությունից չհանելու վերաբերյալ իր որոշումը՝ տալով հիմնավորումներ:
Քվեարկության արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը բացասական եզրակացություն է ստացել: Կողմ է քվեարկել 5 պատգամավոր, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1:
13:10 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: Ճանապարհի փակ լինելու պատճառը սելավային հոսքերն են: ...
13:00 01.08.2025
Արծաթե մեդալ «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայիցՀայաստանի ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել են 47 երկրների 179 աշակերտներ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։ Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացել է 4 մասնակցով՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Սաթի Հայրապետյանը, […] ...
12:48 01.08.2025
Կայացել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը և որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ կողմից նախապես հայտարարված հրավերին արձագանքել և խմբում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության կառույցների, երիտասարդական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի փորձագետներ, ինչպես […] ...
12:35 01.08.2025
Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը՝ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողՀայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը երկամարտի 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Տղաների թիմը լավագույնն է ճանաչվել՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի արդյունքում: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են Գրիգոր Ղազարյանն (84 կգ) ու Հարություն Հովհաննիսյանը (+94 կգ), իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Ռաֆիկ Դարմոյանը (71 […] ...
12:20 01.08.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։ Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերը, ներառյալ՝ սակագնային քաղաքականության […] ...
12:05 01.08.2025
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...