21:36 25.09.2018
Այսօր Նյու Յորքում կարող են հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այս մասին իր տեղեկություններն է փոխանցել քաղաքագետ Սուրեն Ստեփանյանը։ Նա նաև ներկայացրել է, թե ինչ կարող են քննարկել երկու երկրների ղեկավարները։
«Կարևոր հանդիպում է: Երկու առաջնորդները շատ հարցեր ունեն քննարկելու։ Իրանի շուրջ վերջին իրադարձությունները չափազանց արագ են զարգանում։
- Իրան-ԱՄՆ, Իրան-Իսրայել, Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները գերլարված են։
- Թրամփի հանդիպման հրապարակային պատրաստակամությունը Ռոհանին մերժել է։
- Ռոհանին մեծ հաշվով ԱՄՆ-ին է մեղադրել վերջին ահաբեկչական հարձակման համար։ Իսկ Թրամփը արդեն քննադատել է Իրանին ՄԱԿ-ում:
- Ռուսաստանն ու Իրանն իրենց պատկերացումներն ունեն Սիրիայի ապագայի մասին և այդ պատկերացումները մեղմ ասած հակասում են միմյանց։
- ԱՄՆ-ն մեղադրում է Ռուսաստանին և Իրանին՝ Ասադին աջակցելու, հետևաբար տարածաշրջանի անկայունության մեջ։
- Հակառուսական և հակաիրանական սանկցիաների մի մասը հենց Սիրիայի պատճառով են մտցվել և դրանք խորանալու միտում ունեն։ Տնտեսական սանկցիաները ուզենք, չուզենք, ուղղակի, կամ անուղղակի ազդում են Երևանի վրա։ Այստեղ հարկավոր է մեխանիզմներ գտնել:
- ԱՄՆ-ը պնդում է, որ Ասադը պետք է գնա, իսկ ԱՄՆ-ը կմնա Սիրիայում, այնքան ժամանակ, քանի դեռ Իրանն այնտեղ է։
- ՌԴ-ն Ս-300 է վաճառում Ասադին։
- Այս ֆոնին Հայաստանի ՊՆ-ն մասնագետների խումբ է գործուղում Սիրիա, կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի, Սիրիայի լիազորված գերատեսչությունը մեզ ներկայացրել է խնդրանք, որին մենք արձագանքել ենք։ Ըստ Տոնոյանի, մեր մասնագետների՝ Սիրիա տեղափոխման և տեղում նրանց ապահովման հարցերում օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ռուսները»։
https://www.facebook.com/sargsyansuren/posts/10156732824085421
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...