20:08 26.09.2018
Վարկային ու դրամաշնորհային ծրագրով Գյումրիի փողոցների վերակառուցման աշխատանքները մի մասում դանդաղել են, որոշ հատվածներում՝ դադարեցվել: Պատճառները նույնն են, իսկ հետևանքները դեռ չեն վերացվել: Նախագծային թերություններից բացի՝ մեղքի բաժին ունեն նաև շինարարները: Որոշ հատվածներում անորակ աշխատանքի պատճառով կրկնակի աշխատանք է կատարվելու: Բայց, ընդհաուր առմամբ, ծրագիրը ժամկետներից շեղվում է հիմնականում պատվիրատուի, հանրային ծառայությունների օպերատորների և նախագծողի չհամաձայնեցված աշխատանքի պատճառով:
Երկու ամսում շինարարներին հաջողել է ընդամենը քանդել քաղաքի կենտրոնը: Փողոցներում հողային զանգվածներ են, անանցանելի մայթերում չշարած եզրաքարեր։ Բայց դրանց համար փորած փոսերն արդեն երկու ամիս է՝ կան, եզրաքարեր տեղադրում են որոշ հատվածներում մեկ-երկու բանվորով:
«Էն թափը չենք կարողանում ապահովել, ոնց որ գործը սկսել էինք ու մեր ծախսերը կրճատելու համար քչացնում ենք աշխատակիցներին»,- բանվորների պակասն այսպես է ներկայացրել «ԱԱԲ պրոյեկտ» շինընկերության աշխատանքների ղեկավար Կարեն Մարտիրոսյանը։
Գործի ծավալները համեմատաբար մեծ են և աշխատանքն էլ ինտենսիվ միայն Երևանյան խճուղում: Պատվիրատուն՝ քաղաքապետարանը, շինարարին նոր պահանջ է ներկայացրել ՝ մոտ 5 մետրով լայնացնել քաղաքի մուտքն հանդիսացող փողոցը : Սա թերություններով կազմված նախագծում ներառված չի եղել։
Նման փոփոխությունները խնդրի առջև են կանգնեցրել բոլոր շինարարներին։ Կոմիտաս փողոցում շինարարներն են քանդման աշխատանքների ժամանակ կամուրջ են հայտնաբերում, որը պատվիրատուի գծագրերում չի եղել և նույն կերպ էլ նախագիծն է կազմվել: Թե ինչ կա գետնի տակ կամ ինչ վիճակում է քաղաքի ստորգետնյա տնտեսությունը, պատվիրատուի կամ նախագծողի փոխարեն բացահայտում են շինարարները: «Սիսիան» շինընկերությունը Տիգրան Մեծ փողոցում աշխատանքները դադարեցրել է:
Խնդիրների մասին նրանք SHANTNEWS.AM-ի հետ չխոսեցին՝ սպասում են, թե մարզպետարան ուղարկած իրենց դիմումին ինչ ընթացք կտան:
Վերահսկողության աշխատանքային խմբի ղեկավար, Գյումրիի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանն ընդգծում է՝ այդ խնդիրներն առաջ են եկել պատվիրատուի մեղքով: «Ճաննախագիծ» ընկերությանը, հետո էլ շինարարներին տրվել են թերություններով կազմված նախագծեր։
«Երբ նախագծողի հետ խոսում ենք, ասում է՝ ես որևէ խնդիր չունեմ, ինձ ասել են՝ այս եղանակով նախագծումն արա, ես այդ նախագծումն արել եմ»,- պարզաբանեց ստեղծված իրավիճակը Արա Մելիքջանյանը։
Այժմ վերանախագծում է ընթանում: Շինընկերությունները դրան են սպասում, այդ պատճառով կենտրոնական փողոցները քանդված վիճակում են մնացել: Մանր-մունր աշխատանքներով չեն կարող փողոցաշինական աշխատանքները ժամկետներում հասցնել: 210 օր աշխատանքների ավարտի վերջնաժամկետը բոլորին էր վերաբերում, բայց բոլորի համար իրավիճակը մեկն է՝ ժամկետները խախտվել են՝ ի վնաս ծրագրի:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...