Հայաստանում 1-2 տարեկան երեխաների մոտ 50 տոկոսը ենթարկվում է բռնության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+19.37 oC

Հայաստանում 1-2 տարեկան երեխաների մոտ 50 տոկոսը ենթարկվում է բռնության

17:07 26.09.2018

Հայաստանում 1-2 տարեկան երեխաների մոտ 50 տոկոսը ենթարկվում է բռնության, 1-14 տարեկան երեխաների շրջանում ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվում է 10-ից 7 ը, երեխաների 65 տոկոսը ենթարկվել է հոգեբանական  բռնության, իսկ 38 տոկոսը՝ որևէ տեսակի ֆիզիկական պատժի: Անցած տարվա ընթացքում աշխարհում 17 տարեկանից ցածր 1 միլիարդ երեխա ենթարկվել է ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնության: Այսպիսի տվյալներ են այսօր ներկայացվել Հայաստանում երեխաների հանդեպ բռնության հարցերով  երկօրյա գիտաժողովի ժամանակ:

Սա փաստորեն առաջին գործնական քայլն է այն իրադարձությունից հետո, երբ Հայաստանը 2017 թվականին միացավ «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերությանը: Այժմ Հայաստանը ուղենիշային երկիր է. դա նշանակում է, որ պարտավորվել է 3-5 տարվա ընթացքում  գործնական քայլեր իրականացնել խնդիրն արմատախիլ անելու ուղղությամբ:

Այժմ ՀՀ կառավարությունը մշակում է ճանապարհային քարտեզ, գործողությունների հաջորդականություն: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ երեխաների նկատմամբ բռնությունը կոնկրետ ֆինանսական ծախսեր է  առաջացնում պետությունների բյուջեների համար: Մոտավոր հաշվարկներով՝ մոտ 7 տրիլիոն դոլար է  ծախսվում բռնության  առողջապահական, սոցիալական ու իրավական հետևանքները վերացնելու ուղղությամբ, նշել են գիտաժողովի մասնակիցները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 19.05.2025

SHANTNEWS

ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոց

19:55 19.05.2025

ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոց

Ասիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը

19:51 19.05.2025

Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […] ...

Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը. ԿԳՄՍՆ

19:47 19.05.2025

Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացնում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը։ Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի երեխաներին ու պատանիներին՝ օժանդակելով և հարթակ տրամադրելով վերջիններիս՝ երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործման նպատակով: Փառատոնին կարող են մասնակցել 8-20 տարեկան երաժիշտ-կատարողները՝ ՀՀ արվեստի և երաժշտական […] ...

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

19:42 19.05.2025

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

Մայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և […] ...

Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբից

19:39 19.05.2025

Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբից

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնաբաժին ձեռք բերել իսպանական «Ալմերիա» ֆուտբոլային ակումբից, հաղորդում է Marca-ն: Մոհամեդ Ալ-Խերեիջիի ներդրումային հիմնադրամի կողմից «Ալմերիայի» ձեռքբերումից հետո հավանականությունը մեծացել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին աստղն ակումբից ունենա իր բաժնեմասը: Ռոնալդուն ու Մոհամեդ Ալ-Խերեիջին մտերիմ են: Հենց նա է նպաստել, որ Կրիշտիանուն 2022 թվականին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվի «Ալ Նասր»: «Ալմերիան» այժմ […] ...

BACK_TO_TOP