11:47 27.09.2018
Սահմանադրության համաձայն` խորհրդարանի ազատ արձակումը միանշանակ պետք է ԱԺ համաձայնությամբ լինի: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը: Սահմանադրագետի խոսքով` սահմանադրական օրինական մեխանիզմը հետևյալն է. վարչապետը հրաժարական պետք է տա, հրաժարականից հետո առաջին յոթ օրվա ընթացքում ոչ մի խմբակցություն պիտի վարչապետի թեկնածություն չառաջադրի, հաջորդ յոթ օրում էլ արդեն դրա իրավունքն անցնում է 1/3-ին, ու դարձյալ պետք է վարչապետի թեկնածու չառաջադրեն, որ խորհրդարանն ազատ արձակվի:
«Սա սահմանադրական մեխանիզմն է: Իրավական ոչ մի մեխանիզմ չկա ոչ մի տեղ գրած, բայց տրամաբանորեն պատկերացրեք` բոլոր պատգամավորները հրաժարական տան, համամասնական ցուցակի անդամներն էլ ցուցակից դուրս գան, որ չգան, փոխարինեն, ստացվում է՝ փաստացի ԱԺ չունենք: Խորհրդարանական մեծամասնությունը երկու տարբերակին էլ դեմ է, տեսեք՝ ոնց են մեկնաբանում՝ «եղե՞լ է նման դեպք, որ կառավարությունն ինչ-որ նախագիծ բերի, մենք խոչընդոտենք, ինչո՞ւ պետք է լուծարվենք»: Սա ամենաանգրագետ, տրամաբանությունից զուրկ մոտեցումն է, ինչի՞ համար. սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ Ազգային ժողովը համարվում է Հայաստանի օրենսդիր իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինը, դա նշանակում է, որ նա հանդիսանում է ժողովրդի ներկայացուցիչը, բայց հեղափոխությունից հետո քաղաքապետի ընտրություններն էլ ցույց տվեցին, որ ԱԺ-ն բացարձակապես ներկայացուցչական մարմին չէ, չի համարվում ժողովրդի ներկա շահերի ներկայացուցիչը»,- ասաց նա:
Սա, ըստ Այվազյանի, սահմանադրական առաջին խախտումն է. ԱԺ-ն ներկայացուցչական չէ, ժողովրդի ներկայացուցիչը չի համարվում, դրա համար գոյատևելու իրավունք չունի: Բացի այդ, Սահմանադրության մեջ նշված է, որ վարչապետը համարվում է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, ուստի մյուս ուժերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, առնվազն, եթե չեն ուզում ազատվել, պիտի իրենց խմբակցություններից դուրս գան, դիմեն «Ելք»-ին, ասեն` ուզում են այդ խմբակցության անդամ դառնան, «Ելք»-ն էլ որոշի` ընդունի՞, թե՞ ոչ: Այվազյանի խոսքով` որպեսզի իրականում կյանքի կոչվի սահմանադրական հետևյալ դրույթը, այն է` վարչապետը մեծամասնության ներկայացուցիչն է, վերոնշյալ քայլը հարկավոր է, սակայն դա ևս հնարավոր չէ:
«Ամբողջ խնդիրը հետևյալն է. եթե ելնենք նրանից, որ մեր պատգամավորներն ունեն արժանապատվություն, Փաշինյանի լծակը հասարակական ճնշումներն են: Հիշո՞ւմ եք` հեղափոխությունից հետո որոշ պատգամավորների հասարակական ինչ պարսավանքի էին ենթարկում: Հիմա հասարակությունը պետք է փոքր չափաքանակի ճնշումներ սկսի՝ համոզելով, ջանով-ղուրբանով բացատրի, որ խորհրդարանի` մեկ ժամ ավելի լինելն աբսուրդ է, հակասահմանադրական, անտրամաբանական երևույթ: Եթե նուրբ, քաղաքակիրթ, նորմալ համոզման մեթոդները չօգնեն, նոր անհրաժեշտ է այդ մեթոդներն ավելի կոշտ դարձնել»,- նշեց Այվազյանը:
Նրա համոզմամբ` քաղաքակիրթ, քաղաքացիական ճնշումներին զուգահեռ Փաշինյանը պետք է բանակցություններ սկսի ինչպես խորհրդարանական, այնպես էլ ոչ խորհրդարանական ուժերի հետ, բացատրի, որ այսօրվա Ազգային ժողովի գոյությունն աբսուրդի ժանրից է, և ճգնաժամից դուրս գալու ամենաճիշտ կառուցակարգն ԱԺ լուծարումն է ու արտահերթը: Սահմանադրագետը նշեց, որ բոլոր առումներով արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն, դրանք պարտադիր պետք է կայանան: Այվազյանի կարծիքով` ընտրություններն անպայման կլինեն, և դրանք իրագործելու համար ամենակոշտ մեթոդներն արդարացված են:
«Եթե մեր պատգամավորներն այդ աստիճանի խոհեմություն, ողջախոհություն չունեն, անձնական շահը պետականից գերադասում են, չեն հասկանում, որ նոր Ազգային ժողով պետք է լինի, որն արտացոլի ժողովրդին պատկանող իշխանությունը, համապատասխանի «ներկայացուցչական լինելուն, եթե դա չլինի, ԱԺ գոյությունն անիմաստ է դառնում, վերջնակետը ժողովրդին իրականում պատկանող իշխանության իրականացումն է, և եթե մեր մեծամասնության խոհեմ պատգամավորներն այդքան չեն հասկանում, ուրեմն կոշտ մեթոդով արդարացվում է, որ ժողովուրդը նրանց հեռացնի և գնա արտահերթ իշխանության: Այստեղ վարչապետը ոչ մի մեղք չունի, նրան այս հարցում մեղադրելը բացարձակապես ճիշտ չէ»,- ասաց սահմանադրագետը:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...