21:24 26.09.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի 26-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ուղերձով դիմեց հանրությանը` ներկայացնելով իրենց վերլուծությունն անցած ընտրությունների վերաբերյալ:
«2018 թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում պահանջվող շեմը փաստացի հաղթահարել են ՀՀ գործող գործադիր իշխանության մեջ ընդգրկված երեք քաղաքական ուժեր. ՀՀ-ում կրկին հաղթել է իշխող կոալիցիան: Մինչև այս ընտրությունները ՀՀ քաղաքական և տնտեսական կառուցվածքի ապամենաշնորհացման, հակակշիռների և զսպումների մեխանիզմների և անկախ դատական համակարգի ներդրման ուղղությամբ օրինագծեր չեն պատրաստվել, չնայած դրա համար բավարար ժամանակ կար, չեն ընդունվել այնպիսի սահմանադիր նոր օրենքներ, ինչպիսիք են «Կուսակցությունների մասին» օրենքը, վերագրանցել բոլոր կուսակցությունները, արգելել ավտորիտարիզմը սպասարկող և քառորդ դարի ընթացքում ապօրինությունների մեջ ներգրավված կուսակցությունների գործունեությունը, ապահովել կուսակցությունների նվազագույն անկախ ֆինանսավորումը»,- ասաց նա:
Փոստանջյանը նշեց նաև, որ ընտրական օրենսգրքում, հանրային, մաքսային օրենսդրությունում նույնպես փոփոխություններ չեն եղել, համաներում չի հայտարարվել, մի շարք քաղաքական գնահատականներ չեն տրվել և այլն: Երևանի ավագանու ընտրություններում մեկ քաղաքական միավորի` 80-ից ավելի տոկոս քվե ստանալն, ըստ կուսակցության ղեկավարի, հավանական վտանգի և հետընթացի մասին է վկայում: Նրա խոսքով` երկրում կուսակցական մենիշխանություն հաստատելու համար կառավարությունը ընտրողներին ապակողմնորոշելով սարսափեցրել է հակահեղափոխականության թեզով, նման պայմաններում առողջ և ստեղծագործ քաղաքական դաշտ չի կարող ձևավորվել:
Քաղաքական գործիչը հայտնեց` այս ամենից ելնելով իրենք շարունակելու են պայքարը հանուն ժողովրդավար պայքարի, նախաձեռնում են խորհրդատվություններ քաղաքական բոլոր ուժերի հետ, ովքեր ներկայացված են ապօրինի գործող խորհրդարանում, որպեսզի մինչև լուծարումը ընդունվեն օրենքներ, որոնցով կկարողանան կազմակերպել համայն հայության ԱԺ ընտրություններ:
21:12 05.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքեր, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքեր […] ...
21:00 05.05.2025
Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համակարգել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Ամեն դեպքում, ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համագործակցելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհեթեթ և մահացու պատերազմը հենց հիմա դադարեցնելու համար», – գրել է Թրամփը Truth Social-ում հեռախոսազրույցից հետո։ Նա հավելել է, որ […] ...
20:59 05.05.2025
Կարդինալները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ապագա Հռոմի պապըՀռոմի կաթոլիկ եկեղեցու ապագա ղեկավարը պետք է կարողանա կամուրջներ կառուցել այն ժամանակ, երբ մարդկությունը համաշխարհային կարգի ճգնաժամ է ապրում։ Սա էր կարդինալների ուղերձը, որոնք հանդիպել են մայիսի 7-ին սկսվող կոնկլավից (Պապի ընտրությունից) առաջ։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիի խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են 179 կարդինալներ, որոնցից 132-ը ունեն քվեարկելու իրավունք (80 տարեկանից փոքր): «Քննարկվեց […] ...
20:52 05.05.2025
Թայվանում երկրաշարժ է գրանցվելԵրկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:53-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում։ Էպիկենտրոնի խորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
20:50 05.05.2025
Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթողԿասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։ ...
20:45 05.05.2025
Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են ՀռոմԲոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: Այս մասին հայտնել է Vatican News-ը։ «Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ: Նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ ...