13:59 27.09.2018
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերին:
Նախագիծը ներկայացնելով՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Դատական օրենսգիրքը հստակ ընթացակարգեր է սահմանում, թե ինչպես են դատավորի թեկնածուներն առաջադրվում հանրապետության նախագահի նշանակմանը:
«Օրենսգիրքը հստակ հերթականություն է նախատեսում, թե ում պետք է առաջադրեն հանրապետության նախագահին: Եթե, օրինակ, ռեզերվում կա նախկին դատավոր, առաջնահերթը նրան պետք է առաջարկեն, հետո նոր դպրոցն ավարտած դատավորներին: Այս օրենսգիրքը հստակ սահմանում է հերթականությունը, սակայն Դատական օրենսգիրքը նաև նախատեսում է, որ դա ԲԴԽ որոշմամբ է կատարվում, այն էլ` գաղտնի քվեարկությամբ: Լինում են դեպքեր, երբ գաղտնի քվեարկությամբ օրենքով նախատեսված հերթականությամբ անձն ուղղակի չի առաջադրվում հանրապետության նախագահի նշանակմանը, դրա համար մենք առաջարկում ենք, որ նման դեպքերում որոշումը կայացվի ոչ թե գաղտնի, այլ բաց: ԲԴԽ անդամները կարող են դեմ քվեարկել միայն այն հիմքով, երբ դա հակասում է օրենսգրքով նախատեսված հերթականությանը: Այսինքն` մենք հստակեցնում ենք, թե երբ կարող է անձը չառաջադրվել հանրապետության նախագահի նշանակմանը», – ասաց նա:
Բացի դրանից՝ ըստ փոխնախարարի, Դատական օրենսգիրքը սահմանում է, որ Վճռաբեկ դատարանի և Վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման, նախկին դատավորների կողմից դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու նպատակով ներկայացված դիմումների ուսումնասիրման համար անձը պետք է ներկայացնի նաև սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, մինչդեռ պետական տուրքի օրենքով այս տեսակի դրույթներ նախատեսված չեն, այժմ նախատեսվում է նման դրույթ` վճարման չափը սահմանելով 20 հազար դրամ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` ինչո՞վ է հիմնավորվում փակ քվեարկությունը բաց դարձնելու փոփոխությունը: Հովհաննիսյանը նշեց.
«Քանի որ մինչև քվեարկությունը քննարկվում է հարցը` արդյո՞ք անձը համապատասխանում է Դատական օրենսգրքով նախատեսված այդ հերթականությանը, նրա հե՞րթն է, որ առաջադրվի, այս քննարկման արդյունքում, երբ քվեարկություն է կատարվում, եթե կոնկրետ դեմ քվեարկողներ կան, հստակ իրենց դիրքորոշումը պիտի հայտնեն, թե ինչու են դեմ: Հակառակ պարագայում, երբ գաղտնի ենք դնում, պարզ չէ` որ դատավորն ինչ մտահոգություն ունի, հարցը մտնում է փակուղի, անհասկանալի է մնում, թե ինչու, ինչ հերթականության խախտման մասին է խոսքը, որ ԲԴԽ-ն ձայների մեծամասնությամբ դեմ է քվեարկում»:
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:49 05.05.2025
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համարԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...
23:44 05.05.2025
Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել էԵմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...