13:32 27.09.2018
Քյոլնի քաղաքապետ Հենրիետա Ռեկերը հրաժարվել է մասնակցել քաղաքում կառուցված թուրքական մզկիթի բացմանը, որը պետք է կատարվի պաշտոնական այցով Գերմանիա մեկնող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, հայտնում է Ermenihaner-ը:
Ռեկերին զայրացրել է այն փաստը, որ մզկիթի բացման արարողությունից 3 օր առաջ դեռ միջոցառումը կազմակերպող Գերմանիայում գործող «Կրոնական գործերի թուրք իսլամական միությունը» քաղաքապետարանին չի ուղարկվել բացման ծրագրի մանրամասները և Քյոլնի քաղաքապետարանի մասնակցության ձևաչափը: Ռեկերը հայտնել է նաև, որ բացման արարողությանը չի մասնակցի քաղաքապետարանի ոչ մի ներկայացուցիչ:
«Ինձ հիասթափեցրել է քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ նրանց կոնտակտի ձևը: Այստեղ հարցը իմ անձը չէ, հարցը Քյոլնի բնակիչների կողմից ձևավորված ամենաբարձր կառավարման օրգանի նկատմամբ հարգանքն է»,- ասել է քաղաքապետը:
Սեպտեմբերի 27-29-ին Էրդողանի Գերմանիա կատարելիք այցի վերաբերյալ արդեն բացասական են արտահայտվել մի շարք քաղաքական գործիչներ, հատկապես՝ ընդդիմադիր:
Նախօրեին էլ Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերը հայտարարել էր Էրդողանի պատվին Գերմանիայի նախագահական պալատում տրվելիք պաշտոնական ճաշից հրաժարվելու մասին:
Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նախ Գերմանիայի «Ձախերի» ու «Ազատ դեմոկրատների», «Կանաչների» ու «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ:
Գերմանական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Էրդողանի պատվին տրվելիք ճաշին չի մասնակցելու նաև կանցլեր Անգելա Մերկելը:
Գերմանական իշխանությունները հրաժարվել են նաև տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման համար Էրդողանին դահլիճներ տրամադրել Բեռլին, Դորտմունդ և Քյոլն քաղաքներում:
19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...
19:18 06.07.2025
Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունըՈւկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...
19:00 06.07.2025
Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերըԻլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...
18:40 06.07.2025
Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանըՔուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...
18:20 06.07.2025
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...
18:00 06.07.2025
ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասինՄիացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...