Թթվասերի փոխարեն խանութներում վաճառվում է բուսայուղերի անհասկանալի խառնուրդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+12.09 oC

Թթվասերի փոխարեն խանութներում վաճառվում է բուսայուղերի անհասկանալի խառնուրդ

16:27 27.09.2018

Սպառողների ասոցիացիայի մասնագետները մտահոգիչ երևույթներ են նկատել սպառողական շուկայում: Նախ՝ թանկացումներ են գյուղմթերքի  և կաթնամթերքի շուկայում: Նրանց դիտարկումներով՝ հատկապես թանկացել է լոլիկը:  Սուպերմարկետներում վաճառվում է մինչև 700 դրամով: Իսկ մեծածախ շուկայում արժե 300-400 դրամ: Կաթնաշոռը և տուփերով կարագը նույնպես թանկացել են՝ մեկ տուփ կաթնաշոռն, օրինակ, դարձել է 520 դրամ: Այս մասին հայտնում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Բացի այդ, կաթնամթերք արտադրող որոշ ընկերություններ փորձում են մոլորեցնել սպառողներին և թթվասերային արտադրանքը վաճառել թթվասերի անվան տակ, վստահեցնում է Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը: Նա նշում է, որ դա նորություն չէ:

Նրա խոսքով՝ արդեն մեկ տարի է, ինչ խանութներում թթվասերի փոխարեն վաճառվում  է բուսայուղերի անհասկանալի խառնուրդ: Պիտակի վրա նշված է թթվասերային մթերք, սակայն «մթերք» բառը ծածկված է դրոշմակնիքի տակ: Իսկ բաղադրությունը բուսայուղեր են, և նշված չէ, թե ինչ բուսայուղեր են: Ընդ որում, այդ բաղադրությունն անհնար է կարդալ, քանի որ գրված է չափազանց մանր տառերով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը մոտենում է միջուկային պատերազմին

20:39 07.05.2024

Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը մոտենում է միջուկային պատերազմին

Աշխարհը երբեք այնքան չի մոտեցել միջուկային պատերազմի շեմին, որքան հիմա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է BelTA-ն։ Նրա խոսքով՝ արեւմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները հանգեցնում են լարվածության սրման ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհում։ Միաժամանակ, Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ երկիրը մտադիր չէ ենթարկվել որևէ սադրանքի և չի պատրաստվում կռվել որևէ մեկի […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում պատանդներից մեկի մահվան մասին

20:20 07.05.2024

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում պատանդներից մեկի մահվան մասին

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալ թեւը՝ Իզեդդին ալ-Քասամ բրիգադը, խոսել է Գազայի հատվածում պատանդներից մեկի մահվան մասին։ Այս մասին մայիսի 7-ին հայտնել է խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ 70-ամյա կինը ստացած վնասվածքներից մահացել է։ Աբու Ուբայդայի խոսքով՝ մեկ ամիս առաջ կրակոցների տակ է հայտնվել այն սենյակը, որտեղ պահվում էր պատանդը։ Մեկ օր առաջ […] ...

Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին

18:13 07.05.2024

Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին: Վարչապետը ողջունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարների այցը Հայաստան և կարևորել ծանրամարտի Աշխարհի 2027 թվականի առաջնությունը մեր երկրում անցկացնելու որոշումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարի անցկացումը մեր երկրին վստահելու համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ […] ...

Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրներին հրավիրելը «ազդանշան» է Ռուսաստանի կողմից․ Ռյաբկով

16:00 07.05.2024

Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրներին հրավիրելը «ազդանշան» է Ռուսաստանի կողմից․ Ռյաբկով

Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրների դեսպաններին հրավիրելը Ռուսաստանի կողմից ազդանշան է, որ Մոսկվան հետևում է արարողակարգին։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Անկեղծ ասած, որոշումը հեշտ չէր, բայց մենք բոլոր իմաստով քաղաքավարի մարդիկ ենք, մենք հետևում ենք արարողակարգին։ Կարծում եմ, որ ոչ բարեկամ երկրների ներկայացուցիչներին հրավիրելը նույնպես որոշակի […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային բյուրոյի տնօրենին

15:18 07.05.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային բյուրոյի տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքների հասցեագրմանն ուղղված ՄԱԶԾ աջակցության համար և կարևորել զարգացման գործընկերների հետ համագործակցությունը երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի շրջանակներում: […] ...

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ ներկայացուցիչների հետ

15:07 07.05.2024

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ ներկայացուցիչների հետ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոեւան, Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների տեսակետներին ծանոթանալն էր: Ողջունելով հյուրերին՝ […] ...

BACK_TO_TOP