Պետությանը վնաս պատճառած գումարները հետ բերելու պրոցեսի մեջ ենք. Դավիթ Սանասարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Պետությանը վնաս պատճառած գումարները հետ բերելու պրոցեսի մեջ ենք. Դավիթ Սանասարյան

19:03 27.09.2018

«Այս պահին մենք պետությանը վնաս պատճառած գումարները հետ բերելու պրոցեսի մեջ ենք։ Իրավապահների հետ այդ աշխատանքն ենք տանում, ինչպես նաև եկող շաբաթ վարչապետին կներկայացնենք երկու նոր ուսումնասիրության ավարտ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր տեղեկացրեց ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Պաշտոնյան բացատրեց, որ խոսքը Ագրարային համալսարանում և Էջմիածնի քաղաքապետարանում տեղի ունեցած ստուգումների մասին է։ Սանասարյանը հրաժարվեց բացահայտել, թե ինչ խախտումներ են գտել, սակայն նշեց, որ դրանք կհրապարակայնացնեն այն ժամանակ, երբ վարչապետին ներկայացնելուց հետո կուղարկեն իրավապահներին։ Սանասարյանը ներկայացրեց նաև պետբյուջե արդեն վերադարձված որոշ գումարների մասին տեղեկություններ։

«Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից արդեն 48 միլիոն վերադարձ եղել է, պետական համապատասխան հաշվի վրա արդեն այդ գումարը գոյություն ունի։ Եվ ժամանակացույց է սահմանվել, կարճ ժամանակում մնացածը [վերադարձնելու համար]»,- նշեց Սանասարյանը, ավելի ուշ ավելացնելով, որ խախտումների ընդհանուր չափը 100 միլիոն դրամ է։

Այս դեպքի վերաբերյալ գործը նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին կհասնի՞, թե՞ ոչ, Սանասարյանը հրաժարվեց մեկնաբանել, սակայն նշեց, որ այդ հարցի հետ կապված մեկ այլ չարաշահման մասին ինքն արդեն զեկուցել է, և իրավապահ մարմիններն այժմ ճշտումներ են անում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP