Երևանում անցկացվել է ԱՊՀ ՊՆ խորհրդին առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Երևանում անցկացվել է ԱՊՀ ՊՆ խորհրդին առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի նիստը

19:20 27.09.2018

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների ռազմակրթական ոլորտի պատասխանատուները և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները: Նիստի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինը:

Նիստի ընթացքում ամփոփվել է Համակարգող կոմիտեի շրջանակում կատարված աշխատանքը, նախանշվել են հետագա համագործակցության ուղիները: Քննարկվել են նաև կադրերի պատրաստման և ռազմակրթական ոլորտում բազմակողմ փոխգործակցության հարցեր: Նիստի մասնակիցներին է ներկայացվել ռազմակրթական ոլորտում Հայաստանի վարած քաղաքականությունը, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին

23:52 05.05.2025

Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...

Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել է

23:44 05.05.2025

Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել է

Եմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը

23:34 05.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունելով պատվիրակության այցը Հայաստան նշել է. «Ֆրանսիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Վերջին երեսուն տարում այսպիսի հարաբերություններ մենք չենք ունեցել, իհարկե, դրանք ավանդույթներով են ձևավորվել և պայմանավորված են մեր ժողովուրդների պատմական կապերով: Այդտեղ առանձնահատուկ դեր ունի […] ...

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով

23:27 05.05.2025

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ 89 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա իր երկարամյա գործունեությամբ անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման գործում։ Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936 թվականին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Ավարտել է […] ...

Կայծակ և ամպրոպ՝ Երևանում

23:20 05.05.2025

Կայծակ և ամպրոպ՝ Երևանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ֆիքսվել է Երևանի երկնքում հզոր կայծակի փայլատակման պահը: ...

2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի քննարկմանը նվիրված հանդիպում

23:16 05.05.2025

2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի քննարկմանը նվիրված հանդիպում

Մայիսի 5-ին կայացել է ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին (UNSDCF) նվիրված քննարկում՝ ՀՀ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների և զարգացման գործընկեր պետությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսոմոնյանը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է […] ...

BACK_TO_TOP