12:54 28.09.2018
Դուշանբեում վաղ առավոտից փակ են կենտրոնական փողոցները: ԱՊՀ երկրների ղեկավարները Տաջիկստանում են՝ բարձր մակարդակի հանդիպումներում քննարկելու երկրների ընդհանուր անվտանգության բարձրացմանն ուղղված ծրագրերն ու խնդիրները:
SHANTNEWS.AM-ի թղթակից Վահագն Հակոբյանի հաղորդմամբ՝ ԱՊՀ 10 երկրների ղեկավարները նախ՝ նեղ կազմով են հանդիպում ունեցել, իսկ ներկայումս՝ ավելի քան 1 ժամ ուշացումից հետո մեկնարկել է ընդլայնված կազմով հանդիպումը, որտեղ քննարկվելու է օրակարգային ավելի քան 10 հարց, իսկ առանցքում ընդհանուր անվտանգության հարցն է:
Նշենք, որ Դուշանբեում գրեթե մեկ տարի պատրաստվել են ԱՊՀ երկրիների ղեկավարների խորհրդի նիստին՝ շենքերի ճակատային հատվածները թարմացվել են, ճանապարհները՝ վերանորոգվել:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Տաջիկստանի նախագահի հետ:
«Դուշանբեում արտաքինից հանգիստ է, բայց այստեղ ամեն քայլափոխին կհանդիպես քաղաքացիական հագուստով Ազգային անվտանգության ծառայության ու Ոստիկանության աշխատակիցների: Նման խստացված հսկողությունը պատահական չէ, քանի որ այս երկրիը հարավից սահմանակից է Աֆղանստանին, և միշտ կա մտահոգություն, որ հենց այնտեղից այս երկիր կարող են ներխուժել ահաբեկչական խմբավորումներ, մասնավորապես՝ «Թալիբանի» զինյալները»,- այս մասին SHANTNEWS.AM-ին Դուշանբեից փոխանցեց մեր թղթակիցը:
17:18 29.06.2025
Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպանՆորվեգիայի իշխանությունները չեն խոչընդոտում վարձկանների Ուկրաինա մեկնելուն, նրանք սահմանափակվում են միայն ճանապարհորդությունից զերծ մնալու առաջարկություններով, նորվեգացի զինվորներից մի քանիսն արդեն մահացել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ «Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին տարբեր կարգավիճակով կարող էին մասնակցել տասնյակ նորվեգացի զինվորներ, որոնցից մի քանիսն արդեն զոհվել են […] ...
17:05 29.06.2025
Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժածՀունիսի 29-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը […] ...
17:00 29.06.2025
Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել ԿրասնոդարումԿրասնոդարում անցկացված «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 9 մեդալ են նվաճել: Մարզական սամբոյում Կարեն Սարգսյանը (58 կգ) ոսկե մեդալակիր է դարձել, Կառլեն Շահինյանը (71 կգ) և Ալեքս Ստեփանյանը (79 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Դավիթ Աբրահամյանն (71 կգ) ու Արման Մանուկյանը (+98)՝ բրոնզե մեդալներ: Մարտական սամբոյում Մայիս Ներսիսյանը (64 կգ) և Արման Ավանեսյանը […] ...
16:49 29.06.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետՀունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները: Նախարար Պապոյանը նշել […] ...
16:40 29.06.2025
NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը առաջիկա մի քանի օրերին բանակցություններ կվարի Իրանի իշխանությունների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, հաղորդում է NBC News-ը։ Բանակցությունների թեման կլինի Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումը՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Բանակցությունների վայրի և իրանական կողմի ներկայացուցչության մակարդակի մասին տեղեկություններ դեռևս չեն տրամադրվել։ ...
16:20 29.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանելԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Թեհրանը կարող էր պահպանել հարստացված ուրանի մի մասը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։ «Մենք չգիտենք, թե որտեղ կարող է լինել այս նյութը», -ասել է նա՝ նկատի ունենալով 400 կիլոգրամ 60%-ով հարստացված ուրանը, որը, ենթադրաբար, ունի Թեհրանը։ «Դրա […] ...