16:12 28.09.2018
Այսօր Երևանում բացվել է «Սասնա ծռեր» կուսակցության Նոր Նորքի գրասենյակը: Գրասենյակի բացմանը ներկա են եղել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի այլ անդամներ: Ժիրայր Սեֆիլյանը նաև լրագրողների՝ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին է պատասխանել՝ մասնավորապես խոսելով այն մասին, թե ինչ կարծիք ունի «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.
«Ամեն ինչով օժանդակելու ենք, որ դա հնարավորինս արագ լինի: Մենք կողմ ենք, որ այսօր իսկ լինեն խորհրդարանական ընտրությունները»:
Հարցին՝ իսկ ի՞նչ ձևաչափով են մասնակցելու՝ միայնա՞կ, թե՞ համագործակցելու են որևէ ուժի հետ, Սեֆիլյանն այսպիսի պատասխան է տվել.
«Ինչպես տեղյակ եք, վաղը մեր համագումարն է, կուսակցությունը կգրանցվի պաշտոնապես: Կուսակցության ղեկավարությունը դրանից հետո կկողմնորոշվի, թե ինչ մարտավարությամբ է մասնակցելու: Հիմա վաղ է ասել»,- ասել է Ժիրայր Սեֆիլյանը:
Ինչ վերաբերում է հիշեցմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր խորհրդարանի ձևավորման համար քաղաքական ուժերի հետ բանակցություններ սկսելու մասին, արդյո՞ք «Սասնա ծռեր»-ը տեսնում է իրեն որպես այդ բանակցությունների սուբյեկտ, Սեֆիլյանն այսպիսի պատասխան է տվել.
«Ոչ միայն մենք ենք մեզ տեսնում որպես սուբյեկտ, այլ նաև մեր ժողովրդի զգալի մասն է տեսնում: Պատրաստ ենք բանակցելու և օժանդակելու գործող իշխանություններին»:
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:00 06.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունըՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...
21:40 06.07.2025
Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտումԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...