17:53 29.09.2018
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է: Նա հայտնեց, որ իրենք շատ տարբեր հարցեր են քննարկել: Հանդիպումը եղել է մոտավորապես մեկ ամիս առաջ, քննարկվել է հարցերի լայն շրջանակ, նաև Արցախի հարցը:
Հարցին` ի՞նչ պարբերականությամբ են հանդիպում, ո՞րն էր այս հանդիպման առիթը, նա պատասխանեց.
«Չեմ ասի` շատ հաճախ ենք հանդիպել, բայց բավական հանդիպումներ եղել են իր հետ, նաև մինչև հեղափոխությունը, տարբեր հարցերի հետ կապված` և սահմանադրական փոփոխությունների, և ապրիլյան պատերազմից հետո հանդիպումներ եղել են, ինքն իր դիրքորոշումը միշտ հայտնել է, եթե նկատել եք. չի եղել կարևոր իրադարձություն, որի մասին իր կարծիքը հայտնած չլինի` սկսած հայ-թուրքական արձանագրություններից: Հանդիպումը եղել է իմ նախաձեռնությամբ, նա չի մերժել: Խոսել ենք ամեն ինչի մասին, հստակ է եղել, որ ինքը ողջ տեղեկատվությանը տիրապետում է»:
Հարությունյանն ասաց, որ հանդիպման ժամանակ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին խոսք չի եղել, քանի որ այդ պահին թեման ակտուալ չի եղել, երկրորդ նախագահն ուղղակի միշտ մտահոգություններ է ունեցել, թե երկիրը ուր է գնում, այդ մտահոգությունները մեկ ամիս առաջ էլ եղել են:
«Ես անընդհատ, անկեղծ ասած, փորձել եմ ասել, որ իր դերակատարությունը շատ կարևոր է և լավ կլիներ, որ վերադառնար քաղաքականություն: Նա միշտ այդ հարցը, կոպիտ ասած, շրջանցել է: Իր համար այդ ամենը ինքնանպատակ չի եղել, բայց եկել է: Շատերը ասել են` հիմա նա մտնում է քաղաքականություն, կոպիտ ասած, պաշտպանական իմաստով, ես համոզված եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանի դեմ որևէ գործ չհարուցվեր կամ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, նպատակ չդներ, ինչպես դրել է Քոչարյանի հետ կապված, համոզված եմ, որ նա էլի մտնելու էր քաղաքականություն:
Քոչարյանը այդ մտահոգությունները, կապված արտաքինի, ներսի, հատկապես Արցախի հետ, միշտ ունեցել է, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք, համոզված եմ՝ ավելի շատ: 2012-ից, պատկերացրեք, ես իրեն ասել եմ՝ ինքը պարտավոր է մտնել քաղաքականություն, իսկ այդ մտահոգությունները Սերժ Սարգսյանի գործունեությունը ի վերջո տանելու էր, եթե ապրիլյան հեղափոխությունը չլիներ, նորից երկիրը գահավիժում էր»,- ասաց նա:
Կուսակցության ղեկավարը ցավով նշեց, որ հեղափոխությունը չարդարացրեց այն հույսերը, որ ունեին ի սկզբանե, երբ կարծում էին, որ այս հեղափոխությունը կձևավորի գոնե ազգային համաձայնության, իսկապես սիրո և համերաշխության իշխանություն, որը երկիրը այս վիճակից դուրս կբերի, մինչդեռ ամեն ինչ դարձավ ինքնանպատակ, պարզվեց, որ այս հեղափոխությունն արվել է ընդամենը մի բանի համար, որ «մարդկանց ծեփեն ասֆալտին կամ պատերին»:
Հարությունյանն ասաց, որ համոզվում է` այս հեղափոխությունն արվել է մեկ նպատակով, այն է` ռուսական 102-րդ ռազմաբազան այստեղից հանելու համար, և արտահերթ խորհրդարանական ընտրություններն այսօր արդիական են հենց միայն այն պատճառով, որ կարող է այս գործընթացին խոչընդոտել այսօրվա խորհրդարանը:
Հարությունյանից հետաքրքրվեցինք` ընտրություններին մասնակցելո՞ւ է, ինչին նա դրական պատասխան տվեց, սակայն նշեց, որ չի կարծում, թե բանը կարող է դրան հասնել:
«Նիկոլ Փաշինյանը ցուգցվանգի մեջ է, և ինչ-որ իմաստով` այդ բանը իր համար նաև փակուղի է: Նա վախենում է հրաժարական տալ` մտածելով, որ խորհրդարանը նոր վարչապետ կընտրի: Փաշինյանը եթե ազնիվ լինի, կխոստովանի, ինքը երբեք չէր ասում, որ դառնալու է վարչապետ: Եթե նա իրոք ուզում էր արտահերթ ընտրություններ, մայիսի 8-ին կարող էր վերջին պահին իր թեկնածությունը հանել ու ավտոմատ գնում էր դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այդ ժամանակ, համոզված եմ, եթե ընտրություններ լինեին, իրոք կլինեին Հայաստանի համար երևի աննախադեպ ընտրություններ: Հիմա Նիկոլ Փաշինյանն օգտագործում է մի քանի բան, առաջինը` իշխանական լծակները, երկրորդը` փորձում է ժողովրդի գործոնն օգտագործել, այսպես ասած, «հրապարակի ժողովուրդ» ձևակերպմամբ»,- նշեց Հարությունյանը:
«Ազգային համաձայնության» ղեկավարից ճշտեցինք` հեղափոխության առաջին օրերին, երբ, ինչպես ինքն է ասում, հույսեր կային, միացե՞լ է արդյոք պայքարին, եղե՞լ է Հանրապետության հրապարակում, մասնակցե՞լ է քայլերթին: Նա պատասխանեց, որ այն ժամանակ, երբ Փաշինյանը Գյումրիի ճանապարհին էր, ապրիլի 9-ից 5 օր Ազատության հրապարակում հացադուլի է եղել, բայց գործող իշխանությունները հրահանգած են եղել չլուսաբանել իրեն, ավելին, ամեն ինչ արել են, որ իրեն հարթակից հեռացնեն, սակայն ինքը դիմացել է: Նա ևս մի բան նշեց.
«Ապրիլի 13-ին, երբ Փաշինյանը պիտի գար Ազատության հրապարակ, բնական էր, որ եթե ինքը գալիս էր, ինքը պիտի մոտենար այն մարդկանց, որոնք, կոպիտ ասած, հարթակը պահել էին. նկատի ունեմ Վոլոդյա Ավետիսյանին, որը ամիսուկես նստացույցի էր, ես` 5 օր հացադուլի: Ինքը պիտի մոտենար, մինչդեռ որպեսզի այդ խնդիրը չառաջանա, իր, այսպես ասած, կողմնակից ակտիվիստները կես ժամ առաջ մոտ 200 հոգով եկան, ամբողջ տեսադաշտը փակեցին, որ մենք չերևանք»:
Հարությունյանը համոզված է` Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը այսօր Ռոբերտ Քոչարյանն է: Այլ անձ, որ կկոնսոլիդացնի այդ «դժգոհներին», չկա, իսկ որ դժգոհներ շատ կան, դա, ըստ քաղաքական գործչի, ակնհայտ է:
12:05 29.06.2025
«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ11:50 29.06.2025
Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիքՀունիսի 29-ին, ժամը 05։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։17-ին, մարվել՝ 09։55-ին։ Այրվել […] ...
11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...