23:25 29.09.2018
«65-75 տարեկանի շրջակայքում սկսվում է տարիքային ճգնաժամը: Մարդն այդ տարիքում սկսում է գիտակցել իր ես-ի մահկանացու լինելը, և դրանով են պայմանավորված էդ տարիքի բոլոր պրոբլեմները: Իսկ այդ պրոբլեմներից ամենահիմնականը մահվան վախն է, որը դրսևորվում է ամեն տեսակ վախերով՝ կապված առողջության հետ: Էդ տարիքի մարդիկ, երբ հանդիպում են, սկսում են խոսել՝ ո՞վ ի՞նչ դեղ է խմում, ո՞նց է բուժվում»,- խոսելով տարեցների խնդիրների մասին՝ ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա դիտարկմամբ՝ շատերն իսկապես դառնում են լավ բժիշկներ, հասկանում են իրենց օրգանիզմը, սովորում են իրենց լավ «տիրություն անել» և հենց էդ հանգամանքն էլ հանգեցնում է նրան, որ երկար են ապրում:
Հոգեբանը նաև նկատել է, որ կա երկու տեսակի ծերություն՝ երջանիկ կամ լավ ծերություն և վատ ծերություն։ Երջանիկ ծերությունը, ըստ հոգեբանի, այն է, երբ թոշակի անցնելուց հետո տարեցները բացահայտում են նոր զբաղմունքներ, ասենք, ինչպես ընդունված է Եվրոպայում՝ ճանապարհորդում են , կամ զբաղվում են հողագործությամբ, նոր լեզուներ են սովորում: Լեզու սովորելը, մասնագետների գնահտամամբ, շատ արդյունավետ է ուղեղի համար: Այն կանխում է ծերունական հիվանդությունների առաջացումը , ինչպես, օրինակ, Ալցհեյմերի հիվանդությունն է: Կան ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են, որ գիտնականներն ավելի երկար են ապրում:
Վատ ծերությունը, հոգեբանի դիտարկմամբ, այն է, երբ տարեց մարդիկ համարում են կյանքն ավարտված, կենտրոնանում են իրենց առողջության վրա, ոմանք անցնում են խմիչքի, ժամանակ են սպանում:
«Եթե գնաք բակերը՝ կտեսնենք ՝ առավոտյան ժամը 8-ից նարդի ու շախմատ են խաղում մինչև ուշ գիշեր: Թոշակի անցնելուց հետո, սովորաբար, սկսվում են հիվանդությունները՝ քաղցկեղ, շաքարախտ»,- ասել, է հոգեբանը:
17:00 06.07.2025
Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալիցՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկխոսության շեշտադրումները տարբեր էին, քանի որ սա աշխատանքային գործընթաց է, բայց զրույցը բովանդակալից էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակի և հաղորդավարի հետ հարցազրույցում Պեսկովը նշել է, որ այս անգամ դեռևս չի կրկնվել նախորդ զրույցների «տխուր» փորձը, երբ ֆրանսիական […] ...
16:41 06.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
16:20 06.07.2025
Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովըՈւղղաթիռը վթարի է ենթարկվել Բալթիկ ծովում՝ էստոնական Վիլսանդի և Սաարեմա կղզիների միջև։ Այս մասին հայտնել է ազգային պետական հեռարձակողի ERR պորտալը։ «Ոստիկանության և սահմանապահ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռում բոլոր գտնվողները ողջ են», – ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես ճշտել է գերատեսչությունը, փրկարարական գործողության ընթացքում վթարի ենթարկված ինքնաթիռից դուրս է բերվել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Վիկաթի […] ...
16:00 06.07.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերըՀուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային […] ...
15:30 06.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԵրևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 6-ին ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսային՝ […] ...
15:00 06.07.2025
Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...