12:59 18.04.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ է ուղղել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանին:
Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.
«Վերջապես ՀՀԿ-ն ու Դուք հասաք Ձեր նպատակին։ Բոլոր թույլատրելի ու հատկապես անթույլատրելի ճանապարհներով ԱԺ-ն ընտրեց խորհրդարանական կառավարմամբ Հայաստանի առաջին վարչապետին ։ Սահմանադրության փոփոխություններն արվեցին հենց այն նպատակով, որ ընտրվելուց հետ Ձեր ուղերձում կարմիր թելով անցնի հետևյալ միտքը․ «Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը։ Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, և այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց։ Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետական կուսացության նախագահը։ Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավորություններ՝ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում»։
Ձեր ամբողջ ելույթում չկար մի միտք, որն ուղղված լիներ մեր ժողովրդին այն դեպքում, երբ խորհրդարանական կառավարման թիվ մեկ հարթակի ամբիոնն այն տեղը պետք է լինի, որտեղից ելույթ ունեցողն իր ասելիքն ուղղի նախ՝ ժողովրդին։ Չկար մի միտք, որը հույս արթնացներ նրա մեջ, չկար մեղայական ասելիք, որն ուղղելով ժողովրդին նաև ներողություն խնդրեիք նրանից իր աղքատության, կոռուպցիայի համատարած առկայության, աշխատատեղերի պակասի ու արտագաղթի համար։ Դրա փոխարեն լիքը խորհուրդներ տվեցիք ընդդիմադիր երիտասարդ պատգամավորներին, որ լսել չեն կարողանում։ Իսկ Դուք լսո՞ւմ եք մեր ժողովրդին, որոնք հազարներով այս օրերին շրջափակել են մայրաքաղաքը ու ոչ միայն այն։ Դուք լսո՞ւմ եք այդ երիտասարդ պատգամավորներին, ովքեր, ի տարբերություն Ձեզ, շատ խելացի մտքեր են արտահայտում այդ ամբիոնից։ Երիտասարդներին մեղադրում եք մի բանում, որի օրինակը Դո՛ւք պիտի ծառայեիք, որը չեք արել ու մեղադրում եք նրա՞նց։ Ասում եք, եթե միլիոն մարդ լիներ դրսում, Դուք միգուցե լսեիք։ Է՜, ասում եք էլի, միլիոն չափահաս անկաշկանդ մարդ մնացե՞լ է Երևանում, որ հավաքվեն։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ՝ ոչ։ Ասել եք, որ Ձեր փորձը փոխանցելու եք երիտասարդներին։ Կրկնեմ պարոն Մարուքյանի հարցը, ինչո՞ւ մոտ 30 տարի լինելով երկրի կառավարման տարբեր օղակներում դա չեք արել, ընդհակառակը ամլացրել եք թե՛ ՀՀԿ-ի, թե՛ այլ քաղաքական ուժերի դաշտն այնքան, որ միայն Ձեզ տեսան, որպես երկիրը «դզող»։ Ասում եք կառավարական շենքի սեփականաշնորհումը Ձեր անունով օրենքով է, բա դա ասելու բան է՞, իմ կարծիքով որպես ՀՀ վարչապետ դա Ձեր առաջին ապօրինի քայլն է, ապացուցեք, որ դա ՀՀ օրենքներին չի հակասում։ Վերջապես, Մանե Թանդիլյանի ամբողջ ելույթը, ի պատասխան Ձեր ելույթի, Ձեր անցած 10 տարիներին խոստացված, բայց այդպես էլ չիրականացված ծրագրերի մասին էր, որին այդպես էլ չպատասխանեցիք։ Առնվազն պիտի ասեիք՝ Մանե ջան, Դուք ճիշտ եք, որի համար ներողություն պիտի խնդրեիք։
Պարոն Սարգսյան, Ձեր ելույթում չկար ժողովրդի առաջնորդին սազական խոնարհություն, չկար մեր թևաթափ ժողովրդին ծառայելու կամք, կար ընդամենը մի հանդուգն ասելիք՝ մենք ենք, որ կանք, այսինքն կառավարման ղեկը քաղաքական մեծամասնությանն է, ոնց ասենք, էդպես է լինելու, այնինչ մեր Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու խորհրդարանական կառավարման ժամանակ երկրի կառավարմանը ժողովրդի մասնակցությունը պետք է լինի շատ ներկայանալի։ Անչափ ցավում եմ մեր պետության համար։ Դուք Ձեր ուղերձում ասեցիք ճիշտ հակառակը։ Ասածներիս համամիտ չե՞ք, գործով, միայն գործով ապացուցեք»։
Անահիտ Բախշյան
18․04․2018թ․
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...