18:14 30.09.2018
Այսօր Գյումրին նշում է քաղաքի օրը։ Թե քանի տարեկան է հնագույն քաղաքը, հստակ տեղեկություններ չկան։ Բնակավայրի մասին առաջին հիշատակությունները 7-րդ դարին են թվագրվում: Պեղումների ժամանակ քաղաքի տարածքից հայտնաբերվել են մ․թ․ա 3-րդ հազարամյակից մինչև ուշ միջնադարյան հուշարձաններ ու բնակավայրեր, ինչը հաստատում է, որ Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինական և հետո նորից Գյումրին հնագույն բնակավայր է: Քաղաքի տոնական օրը բացվեց առավոտ շուտ՝ արձաններն ու հուշարձանները լվանալով: Քաղաքը պատրաստ էր դիմավորել հյուրերին:
Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց քաղաքի պատմական միջուկում՝ Ռուսթավելի փողոցում, որտեղ ամեն ինչ պատմական է, իսկ Կումայրիից Գյումրի ժամանակի մեջ ճամփորդել օգնում էին ոչ միայն շենքերը, այլև հին գյումրվա տարազով մարդիկ՝ գյումրեցի աղաները, ղարաչուխալի տղերքն ու ու ղայֆախանի երգիչները: «Գյումրեցու տան դուռը միշտ բաց է»․ այս խոսքերով հյուրերին, այդ թվում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և ԵՄ դեսպանին հրավիրեցին հյուրասիրության:
Քաղաքապետն ու մյուս հյուրերն էլ դարձան բեմադրության գործող անձինք, նաև անեկդոտներ պատմեցին: Իսկ Գյումրվա արհեստները հյուրերին հիացնում էին առանձին տաղավարներով:
Քաղաքային ապրանքանիշ են դարձել զենքից, փամփուշտից պատրաստված կանացի նուրբ զարդերը, որոնք արվեստագետ Արտակ Թադևոսյանի ձեռքի աշխատանքներն են: Աշխատանքները տեսնելով՝ առաջին փոխվարչապետը ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին ասաց, որ հենց սա խորհրդանշում է հայ ազգի խաղաղասիրությունը։
«Սրանք իսկապես գեղեցիկ են և խոսում են նրա մասին, որ մենք չենք ուզում պատերազմ, մենք ստեղծում ենք արվեստ ու խաղաղություն»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Արհեստի և արվեստի գործերը տեսնելով՝ նա առաջարկեց հենց Ռուսթավելի փողոցում հիմնել Վերնիսաժ: Արարատ Միրզոյանը գյումրեցիներին փոխանցեց նաև վարչապետի սերն ու շնորհավորանքը:
«Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Գյումրին և խնդրել է փոխանցել իր սերն ու շնորհավորանքը։ Գիտեք, վարչապետը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տևած ուղևորությունից և շատ գործեր կային կուտակված, նա շտապել է աշխատանքի»,-նշել է Արարատ Միրզոյանը։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...