19:17 18.04.2018
Չեխական ընկերությունները միջնորդավորված ճանապարհներով շարունակում են զենք մատակարարել Ադրբեջանին։ Չեխ լրագրողներին հայտնի է դարձել, որ դրա համար Ադրբեջանն օգտագործում է Սլովակիայի օդանավակայաններից մեկը։
Ավելին, Razm.info-ն հետևել է ադրբեջանական այն ինքնաթիռների թռիչքներին, որոնք զբաղվում էին զենքի տեղափոխմամբ, և պարզել, որ դրանք շարունակում են հատուկ խճճված թռիչքներ իրականացնել Բաքու – Օստրավա (Չեխիա) – Թել-Ավիվ (Իսրայել) – Բրատիսլավա (Սլովակիա) – Թել-Ավիվ (Իսրայել) – Բաքու ճանապարհով։ Հավանաբար նույն նպատակով թռիչքներ են կատարվում նաև Բաքու – Օվդա (Իսրայել) – Բաքու ճանապարհով։
Չեխական լրատվամիջոցը հայտնում է, որ Չեխիայից հին տեխնիկան տեղափոխվում է Սլովակիա, այնտեղ դրանք նորոգվում են, ապա տեղափոխվում Իսրայել։ Այս ամենն ապահովում է ադրբեջանական ավիաընկերությունը։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են, որ այս տարի Ադրբեջանին մատակարարվելու է ևս 18 միավոր Dana ինքնագնաց հաուբից և 15 միավոր RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Նույնքան էլ այս համակարգերից մատակարարվելու է հաջորդ տարի։ Իսկ նախորդ՝ 2017 թվականին, Ադրբեջանը ստացել է 18 ինքնագնաց հրետանային համակարգ ու 10 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
Նշենք, որ Dana ինքնագնաց հրետանային համակարգերն ու RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգն Ադրբեջանը գնել է 2016-2017 թվականներին։ Որպես վաճառող հանդես է եկել կա՛մ Չեխիան, կա՛ Սլովակիան, ընդ որում՝ ներգրավվել է նաև միջնորդ։ Բայց այս գործարքի մանրամասներն, ընդհանուր առմամբ, մշուշապատ են։ Ո՛չ Չեխիան, ո՛չ Սլովակիան առայժմ չեն ընդունել, որ հենց իրենք են եղել վաճառող կողմը։ Մանրամասները՝ ստորև տեղադրված ժամանակագրության մեջ։
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...
19:54 30.07.2025
Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարըԿիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...
19:50 30.07.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...
19:46 30.07.2025
Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետՀուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...