14:05 01.10.2018
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով գիտաժողովին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավորներին, արտասահմանից Հայաստան ժամանած հյուրերին, դեսպաններին, դիվանագետներին և ներկաներին՝ Էդուարդ Շարմազանովն ասել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի հյուրեր, ներկաներ
ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ ողջունելու համաժողովի մասնակիցներին:
Այս տարին հոբելյանական է ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովուրդների համար, քանի որ լրանում է Ստալինգրադի և Կուրսկի հերոսական ճակատամարտերի 75-րդ տարեդարձը: Այդ երկու ճակատամարտերը և հաղթանակները վճռեցին Հայրենական մեծ պատերազմի հետագա ընթացքը:
Թե՛ Ստալինգրադի, թե՛ Կուրսկի հաղթանակներում իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել հայ ժողովրդի զավակները: Պատիվ ունեմ հայտարարելու, որ ես Ստալինգրադի ճակատամարտի մասնակից Պետրոս Ավագյանի թոռն եմ, իմ պապն էլ երեսուն հազար իր հայ եղբայրների նման մասնակցել է այդ ճակատամարտին: Երեսուն հազար հայերից տասը հազարը զոհվեցին` հաղթանակ պարգևելով մեր ժողովուրդներին ընդդեմ ֆաշիզմի: Ստալինգրադում պարտություն կրելուց հետո գերմանական Վերմախտը ցանկացավ ռևանշի հասնել Կուրսկում:
Կուրսկի հաղթանակն ունի մեծ նշանակություն. այնտեղ խորհրդային զինվորը բացեց դեպի Բեռլին գնալու ճանապարհը: Այդ ճակատամարտում իր զինվորական տաղանդով փայլեցին Հովհաննես Բաղրամյանն ու Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցն ու Աշոտ Ղազարյանը: Նրանցից շատերը ոչ միայն Հայաստանի Խորհրդային Հանրապետության, այլև Արցախի զավակներ էին և հենց Ստալինգրադի ու Կուրսկի հերոսների ժառանգները տասնամյակներ անց ադրբեջանական օկուպացիայից ազատագրեցին Արցախն ու նրա վաղեմի մայրաքաղաք Շուշին:
Հարգելի՛ գործընկերներ, այսօր, երբ մեր պետությունների ու ժողովուրդների առջև ծառացած են նոր մարտահրավերներ, մենք պետք է մեր վճռական «ոչ»-ն ասենք ֆաշիզմի, այլատյացության և ռազմական հռետորաբանության ցանկացած դրսևորման: Մենք՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, պարտավոր ենք լինել միասնական»:
18:24 16.06.2025
«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ18:17 16.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...
18:12 16.06.2025
Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...
18:07 16.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններինՆախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...
17:54 16.06.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
17:48 16.06.2025
Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՀունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...