2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով

16:37 01.10.2018

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հայտնում է, որ 2018 թ. ավանդներն աճել են:

«Ի գիտություն վիճակագրական տվյալները մանիպուլյացիայի ենթարկող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա մանիպուլյացիաները տեղեկատվական թեմա դարձնող լրագրող գործընկերների.

2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով) և 31.08.2018 թվականի դրությամբ կազմել 2 տրլն 731 մլրդ դրամ (կուտակված տոկոսները ներառված չեն):

2017 թվականի ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդների գծով ավանդատուների տոկոսային եկամուտները կազմել են 125 մլրդ դրամ (2018 թվականի ութ ամիսների ընթացքում՝ 78 մլրդ դրամ):

Ներդրված ավանդների դիմաց գոյացած տոկոսային եկամուտները ավանդատուները հիմնականում բանկերից կանխիկացնում են:

Ֆիզիկական անձ ավանդատուների գծով տոկոսային եկամուտները 2017 թվականին կազմել են 86 մլրդ դրամ, որի գծով վճարվել է 8.6 մլրդ դրամ եկամտահարկ (2018 թվականի ութ ամիսների ընթացքում` 56 մլրդ դրամ, իսկ վճարված եկամտահարկը՝ 5.6 մլրդ դրամ):

Իսկ ինչ վերաբերվում է արտարժույթի վաճառքին, ապա տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներն անգամ գիտեն, որ ինտերվենցիաների մասին տեղեկատվությունը արտացոլված է լինում ՀՀ ԿԲ պաշտոնական հաշվետվությունում, որի համաձայն անցնող տարվա և նախորդ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն արտարժույթ զուտով ոչ թե վաճառել է, այլ հակառակը գնել է:

2016 թվականին 29.3 մլն ԱՄՆ դոլար:

2017 թվականին 100.6 մլն ԱՄՆ դոլար:

2018 թվականի 9-ը ամիսների ընթացքում 44 մլն ԱՄՆ դոլար»,- նշել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP