15:06 02.10.2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը մարզական հաջողություններ գրանցած մի շարք մարզիկների մարզական կոչումներ է շնորհել, հայտնում են նախարարությունից:
Նախարարի համապատասխան հրամանով «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչմանն են արժանացել և համանուն կրծքանշանով ու վկայականով պարգևատրվել են Ֆերդինանտ Կարապետյանը (ձյուդո), Ալլա Պողոսյանը (գնդակային հրաձգություն), Գևորգ Դավթյանը (պաուերլիֆտինգ), Նորիկ Կարապետյանը (պաուերլիֆտինգ), Կարեն Առաքելյանը (պաուերլիֆտինգ), Գոռ Խաչատրյանը (պաուերլիֆտինգ), Վլադիմիր Հարությունյանը (պաուերլիֆտինգ), Անդրանիկ Ասատրյանը (պաուերլիֆտինգ), Լևոն Վարդապետյանը (նարդի), Արմեն Ծատուրյանը (նարդի) և Աշոտ Վարդապետյանը (նարդի):
Նախարար Վահրադյանի մեկ այլ հրամանով «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհվել Անահիտ Ալոյանին (սուսերամարտ), Հենրիկ Ղարագյոզյանին (սուսերամարտ), Լիլիթ Էվոյանին (սուսերամարտ), Ելենա Հայկազունուն (սպորտային մարմնամարզություն), Ռոբերտ Ավագյանին (սպորտային մարմնամարզություն), Անի Եղիկյանին (սպորտային մարմնամարզություն), Աննա Պետրոսյանին (սպորտային մարմնամարզություն), Հովհաննես Մխիթարյանին (ազատ ոճի ըմբշամարտ), Դավիթ Ենոքյանին (ազատ ոճի ըմբշամարտ), Անուշ Նալբանդյանին (գնդակային հրաձգություն), Գոհար Վարդանյանին (գնդակային հրաձգություն), Բենիկ Խլղաթյանին (գնդակային հրաձգություն), Արուսյակ Վարդանյանին (գնդակային հրաձգություն), Նունե Աղաջանյանին (լեռնադահուկային սպորտ), Հարություն Հարությունյանին (լեռնադահուկային սպորտ), Վազգեն Առաքելյանին (լեռնադահուկային սպորտ), Աշոտ Կարապետյանին (լեռնադահուկային սպորտ), Հերմինե Հակոբյանին (լեռնադահուկային սպորտ), Ռուբեն Ղարիբյանին (լող), Լևոն Իշխանյանին (լող), Հարություն Այվազյանին (լող), Միխայիլ Շախնազարովին (լող), Արտյոմ Ավետիսյանին (սամբո), Նարեկ Դալլաքյանին (սամբո), Սերոբ Մելիքյանին (նարդի), Տիգրան Վարդապետյանին (նարդի), Վարազդատ Լալայանին (ծանրամարտ), Արա Պողոսյանին (ծանրամարտ), Գոռ Գալստյանին (ծանրամարտ), Վախթանգ Հարությունյանին (բռնցքամարտ), Սերգեյ Սիմոնյանին (սեղանի թենիս), Աննա Ադամյանին (սեղանի թենիս), Սամվել Նիկողոսյանին (ակրոբատիկ մարմնամարզություն), Ալբերտ Մկրտչյանին (ձյուդո) և Մանուկ Մանուկյանին (ատլետիկա):
Այսօր նախարարության դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախարարը շնորհավորել է մարզիկներին և նրանց մարզիչներին մարզական ձեռքբերումների համար և հորդորել շարունակել մարզումները հետագայում ևս հաջողություններ ունենալու և միջազգային մրցահարթակներում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահելու համար:
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...