Այս ԱԺ-ն շատ հստակ ապացուցեց, որ պիտի ցրվի. Հայկ Բալանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

Այս ԱԺ-ն շատ հստակ ապացուցեց, որ պիտի ցրվի. Հայկ Բալանյան

15:09 03.10.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չընկալվեց քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում: Արդյո՞ք հնարավոր կլինի մինչև տարեվերջ արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դա կլինի անցնո՞ւմ, թե՞ հնարավոր չի լինի խուսափել բախումներից: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ:

– Պարո՛ն Բալանյան, կխնդրեի Ձեր գնահատականը երեկվանից ստեղծված իրավիճակի վերաբերյալ. խորհրդարանական երեք ուժերը, կարծեք, ամեն կերպ տրամադրված են հետաձգել արտահերթ ընտրությունների անցկացումը, վարչապետն արդեն հստակ ժամկետ նշեց: Կողմերից որևէ մեկը տրամադրված չէ զիջման: Ի վերջո, կկայանա՞ն արտահերթ ընտրությունները:

– Ես կարծում եմ` ՀՀԿ-ն այս օրինագծով ոչ թե ուզում էր հետաձգել ընտրությունը, այլ փակեր հրաժարականի դեպքում ԱԺ-ն լուծարելու ու նոր ընտրություններ նշանակելու ճանապարհը` ստեղծելով իրավական հիմքեր, որի միջոցով նույն մայիսին կամ այլ ժամկետում կսադրվեր քաղաքական երկարատև ճգնաժամ ու անլուծելի իրավիճակ, որտեղ իրենց հաշվարկով իրենք կփորձեին վերախաղարկել 2018թ. ապրիլին տարած քաղաքական պարտությունը:

Բայց գլխավոր նպատակը դա չէր: Այս օրինագծին մասնակից դարձնելով ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին` նախաձեռնողը հաշվարկել էր, որ եթե ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանը չարձագանքեին, մարսեին այս օրինագիծը, ապա այդ անցկացված հարվածը լավ հիմք կլիներ հին ընկերների նոր, հերթական՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կոալիցիայի կայացման և հետագա դանդաղ քայքայիչ ռազմավարության համար:

Եթե ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանքեին, ինչը և տեղի ունեցավ, ապա այս առճակատումը լիովին կքանդեր իշխանական կոալիցիան, ու ՀՅԴ-ԲՀԿ-ն վերջնականապես կպոկեր ՔՊ-ից, կդարձներ իրար թշնամի, ու նույն ԲՀԿ-ն կատարված սխալի պատասխանատվության վախից արդեն հետդարձի ու հաշտեցման ճանապարհ իշխանության հետ չէր ունենալու: Հաշվարկը ճիշտ դուրս եկավ:

Իմ կարծիքով` ՀՀԿ-ի գլխավոր նպատակը հենց ՔՊ-ի մեկուսացումն էր ու առճակատման խորացումը այլ քաղաքական ուժերի հետ:

ԲՀԿ-ն, երևի, ահագին զարմացած է Փաշինյանի ռեակցիայից, երևի իրենց թվում էր, թե կարելի է պահպանել նախարարներ ու մարզպետներ ու գործել ՔՊ ռազմավարության դեմ: Հիմա կանգնել են լուրջ խնդրի առաջ:

Իսկ արտահերթ ընտրություններ կլինեն: Այդ պատգամավորները շատ լավ գիտեն, թե որ քրեական գործերով են անցնելու, ու ասենք նույն Արմեն Աշոտյանը ու Լևոն Մկրտչյանը պիտի կարողանան հիմնավորել, թե ինչպես են պայթած ԲՈՒՀ-երը ԿԳՆ ատեստացիա անցել:

– Վարչապետը հայտարարում է, թե խորհրդարանական ուժերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ իր հրաժարականից հետո նրանք վարչապետի թեկնածու չեն առաջադրի: Այդ ուժերը, սակայն, միաձայն հայտարարում են, որ որևէ պայմանավորվածություն չկա: Կարելի՞ է ենթադրել, որ ամեն դեպքում իրադարձությունները կզարգանան այլ կերպ, հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ ուժերը մեկ միասնական թեկնածուով հանդես գան:

– Անպայման կփորձեն անել հնարավորը, կորցնելու շատ բան ունեն: Եվ եթե իշխանությունը նույնպիսի վերաբերմունք ցուցաբերի, ինչպես եղավ նույն Ռոբերտ Քոչարյանի դատավորի պարագայում, կլինեն վատ սցենարներ: Իշխանության վճռականությունից է կախած` կգնա՞ մեր երկիրը նոր փորձությունների, թե՞ կունենանք անցնցում քաղաքական վերափոխում: Չկա այլևս ընտրություն` թավշյա կամ ոչ թավշյա, կա ընտրություն` արագ, անցնցում գործընթացի ու երկար, պրոբլեմային, փողոցային ակցիաներով, ներվային ու ճգնաժամային պայքարի միջև:

– Արտահերթ ընտրությունների անցկացումը վաղաժամ համարողներն իբրև փաստարկ բերում են այն, որ արտախորհրդարանական ուժերը ժամանակ չեն ունենա պատշաճ կերպով դրան պատրաստվելու: Որքանո՞վ է արդարացված այս տեսակետը:

– Այդ տեսակետն արդարացված է մասամբ, սակայն ես կարծում եմ, որ նոր ուժերը, հեղափոխական և արատավոր քրեաօլիգարխիկ համակարգի հետ կապ չունեցող նոր կառույցները դեռ կայանում են, և նույնիսկ մայիսին պատրաստ չեն լինի: Կարծում եմ, եթե խոսքն իսկապես նոր որակի ուժերի մասին է, ապա այդ ուժերը պատրաստ կլինեն մի երկու տարի հետո, ուստի այս ընտրությունների հետաձգումը ձեռք է տալու ոչ այնքան արտախորհրդարանական ուժերին, որքան արդեն իսկ ԱԺ-ում ներկայացված նախկիններին:

– Այս ամենի կողքին արտախորհրդարանական որոշ ուժեր հայտարարում են արտահերթ ընտրությունների անցկացման նպատակահարմարության և դրանց մասնակցելու ցանկության մասին: Կմիավորվե՞ն արդյոք նրանք վարչապետի հետ, կդառնա՞ն «հակահեղափոխությանը» հակազդող բևեռ:

– Երեկվա իրադարձությունները, որոնք ես մեկնաբանեցի խոսակցության սկզբում, փակում են այդ ճանապարհը: ՀՅԴ-ն հետ է կանչել իր նախարարներին ու մարզպետներին գործադիրից, իսկ ԲՀԿ-ի ներկայացուցիչներին Ն.Փաշինյանն ինքն է հանել: Այս լարված մթնոլորտում նման համագործակցության մասին խոսելն անիմաստ է:
ՀՅԴ-ի մասով հաստատ, իսկ ԲՀԿ-ի մասով դժվար պատկերացնելի է, չնայած և ոչ բացառված, եթե ԲՀԿ-ն ընկալի, թե ինչ գին վճարեց առաջինը լինելու ու ավելին ստանալու համար:

– Ժողովուրդն ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ. հանրային ճնշմանը դիմելու անհրաժեշտություն կլինի՞ արդյոք: Կարո՞ղ են լինել բախումներ: Գնդակը կարծեք թե նախագահի դաշտում է: Ո՞րը պետք է լինի այն ռացիոնալ որոշումը, որով կարելի է գոնե մեղմել այս իրավիճակը:

– Ժողովուրդն այս գործընթացում ունի գլխավոր դեր, ու առանց հանրային ճնշման այդ քաղաքական թիմը երկիրը վերածում է սեփական «դուքանի», զուտ թալանի առարկայի, պատրաստ է յուրաքանչյուր հանցագործության՝ հանուն անձնական հարստացման:

Բախումներ ես չեմ կանխատեսում. Ն. Փաշինյանի շնորհիվ, կարծում եմ, նման երևույթներից կխուսափենք, չնայած որոշ անձինք երևի նման բախումներ շատ կուզենային տեսնել:

Իսկ նախագահն իսկապես պիտի ուղղակի չստորագրի այս օրենքը, եթե ուզում է մեղմել առճակատումը ու աջակցել մեկ հիմնարար քայլի՝ վաղաժամկետ ընտրություններին: Այս ԱԺ-ն չի համապատասխանում և երբեք չի համապատասխանել մեր ժողովրդի քվեին: Այդ հիմնարար, խորքային հակասությունը պիտի վերացվի:

Ի վերջո, նոր ԱԺ-ում լինելու է 1/3 ընդդիմություն, իսկ իշխող ուժը պիտի ստանձնի ամբողջական պատասխանատվությունն իր կառավարման համար: Ամեն ինչ շատ պարզ է. պիտի լինեն նոր ընտրություններ ու ԱԺ: Այս կազմը որ մնա, երկիրը պարբերաբար ընկնելու է ցնցումների մեջ, ու անընդհատ լինելու է պայքար ԱԺ-ի ու կառավարության միջև, նորմալ աշխատանք ո՛չ Կառավարությունում, ո՛չ ԱԺ-ում չի լինի, դոփելու ենք տեղում: Այս ԱԺ-ն շատ հստակ ապացուցեց, որ իսկապես պիտի ցրվի, այն ոչ մի կասկած այլևս չի թողել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար

22:50 04.08.2025

Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար

Հաբիբ Նուրմագոմեդովն ասուլիսին հաստատել է, որ թեթև քաշային կարգի գոտուց հրաժարված Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար։ Այս մասին հաղորդում է Sport24-ը: «Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ջեք Դելա Մադալենայի դեմ: Մենամարտը տեղի կունենա UFC 322 մրցաշարում` Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենում»: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերին, հստակ ամսաթիվ դեռևս չկա»,- ասել է դաղստանցի […] ...

Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դին

22:36 04.08.2025

Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դին

Օգոստոսի 4-ին, ժամը 14։47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին: Փրկարարները […] ...

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը

22:25 04.08.2025

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը

Այս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն է: Այդ համերգի անցկացման համար հատկացվել է 6 միլիոն դոլար: Ոմանք անհամբերությամբ էին սպասում այդ համերգին, իսկ ոմանք հարցականներով՝ արդյոք արժեր այդքան գումար հատկացնել այդ համերգի համար: Իսկ նրանք, որոնք ուրախությամբ են արձագանքում տեղի ունեցածին, ընդգծում են, որ սա կարևոր միջոցառում էր երկրի վարկանիշի […] ...

The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

22:13 04.08.2025

The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես […] ...

SHANTNEWS

22:00 04.08.2025

SHANTNEWS

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

21:52 04.08.2025

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

Օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային […] ...

BACK_TO_TOP