Գորբաչովին խոստում չի տրվել ՆԱՏՕ-ն չընդարձակելու վերաբերյալ. ՆԱՏՕ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Գորբաչովին խոստում չի տրվել ՆԱՏՕ-ն չընդարձակելու վերաբերյալ. ՆԱՏՕ

17:03 03.10.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ժամանակին ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովին ոչ մի խոստում չի տրվել ՆԱՏՕ-ն չընդարձակելու վերաբերյալ: Այս մասին դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության:

Սթոլթենբերգի խոսքերով՝ մեծ պետությունները չեն կարող այս հարցում փոքրերի փոխարեն որոշում կայացնել: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն ընդարձակվում է պետությունների ժողովրդավարական որոշումների կայացման ճանապարհով: Իսկ խոշոր խաղացողների կողմից եվրոպական անկախ պետությունների փոխարեն որոշում կայացնելը խախտում է ինքնիշխանության և ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

Սթոլթենբերգը նշել է, որ 1949 թվականին Ստալինն է դեմ եղել, որ Նորվեգիան անդամակցի ՆԱՏՕ-ին, սակայն այդ ժամանակ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ասել են, որ Նորվեգիան ինքնուրույն պիտի որոշի: Եվ ըստ գլխավոր քարտուղարի՝ Ռուսաստանը պետք է դադարի ՆԱՏՕ-ի ընդարձակումը որպես սպառնալիք դիտարկել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պլանային ջրանջատում Գյումրիում

11:41 16.06.2025

Պլանային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումը

11:20 16.06.2025

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումը

Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...

Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ Փեզեշքիան

11:07 16.06.2025

Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ Փեզեշքիան

Իրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել  հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

10:55 16.06.2025

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...

Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները

10:40 16.06.2025

Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները

Ամբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...

Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ Թրամփ

10:25 16.06.2025

Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ Թրամփ

Իսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...

BACK_TO_TOP