ԲՀԿ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին ու Արարատ Միրզոյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ԲՀԿ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին ու Արարատ Միրզոյանին

19:41 22.04.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշված է.

«Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է։ Մեր երկիրը այսօր կանգնած է պետականությանը սպառնացող լրջագույն վտանգի առջև, որը մեծանում է յուրաքանչյուր ժամի հետ։ Այսօր առավոտյան ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքաելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը խաղաղ երթի ընթացքում էլ ավելի է բորբոքել հանրային դժգոհության ալիքը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, ինչպես նաև բողոքի ակցիայի առաջնորդների և մասնակիցների՝ իրավական տեսակետից խոցելի հիմնավորմամբ ձերբակալությունները։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին՝ դրանով իսկ փորձելով խուսափել հնարավոր անդառնալի զարգացումներից և հետևանքներից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ու բացառապես քաղաքական ճանապարհով։ Մենք անթույլատրելի ենք համարում ինչպես ուժային մեթոդները, այնպես էլ՝ վերջնագրերը, որոնք ստեղծված իրավիճակը դարձնում են փակուղային։

«ԲարգավաՃ Հայաստան» կուսակցությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ, իշխանությանն ու «Իմ քայլը» նախաձեռնությանը կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ անգամ առանց դրա օրակարգի նախնական համաձայնության։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա մեկ օրակարգային հարց, և դա ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու և որևէ բախում բացառելու հարցն է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է իր քաղաքական և հանրային գործիքակազմի միջոցով նպաստել այդ գործընթացի կայացմանը։

Հայաստանի Հանրապետության պետականությունը թանկ է որևէ քաղաքական նպատակից և շահից։ Հայաստանի Հանրապետության պետականությունը բացարձակ ու անբեկանելի արժեք է, որը պահպանելու սրբազան պարտք ունենք բոլորս»:

 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

BACK_TO_TOP