Նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, ժողովրդի կարծիքն ու պահանջը՝ կհայտնվեն պատմության աղբանոցում. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, ժողովրդի կարծիքն ու պահանջը՝ կհայտնվեն պատմության աղբանոցում. Նիկոլ Փաշինյան

19:15 07.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2703-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել քաղաքի հրապարակում, ծանոթացել տաղավարներում ներկայացված արվեստի գործերին, զրուցել էջմիածինցիների հետ և շնորհավորել նրանց քաղաքի տարեդարձի առթիվ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը կատարել է մոմավառություն և այցելել «Մաչանենց տուն» արվեստի դպրոց: Այստեղ վարչապետին են ներկայացրել դպրոցի գործունեությունը: Դպրոցն ունի գեղանկաչության, խեցեգործության, քանդակագործության, կավագործության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների խմբակներ: Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցի ցուցասրահներով՝ ծանոթացել աշակերտների աշխատանքներին:

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Սիրելի էջմիածինցիներ, ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ այսպիսի բարձր տրամադրությամբ: Այսօր Հայաստանում դեռ կան գյուղեր, նույնիսկ քաղաքներ, որոնց բնակիչները բողոքում են, որ հեղափոխությունն իրենց քաղաք չի հասել, բայց կարծում եմ՝ Էջմիածինը հենց այն քաղաքն է, որը գիտի և տեսնում է, որ հեղափոխությունը ոչ միայն հասել է, այլև հաղթել է: Այսօր Էջմիածնի քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, որ «աչքիդ վերևը հոնք կա, որովհետև էջմիածինցին ազատ է, հաղթական է, հպարտ է, հզոր է»:

Վարչապետի խոսքով՝ էջմիածինցիներն ամենաշատը գիտեն ազատության գինը:

«Ես որպես նախկին լրագրող, քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, պատգամավոր՝ ուզում եմ բոլոր էջմիածինցիներից ներողություն խնդրել այն տարիների համար, որ մենք չենք կարողացել ձեզ օգնել այնպես, ինչպես պետք է օգնեինք, բայց ի վերջո մենք գիտեինք, որ քայլ առ քայլ գնում ենք դեպի ազատություն և օրինականություն»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը, շնորհավորել է էջմիածինցիներին՝ «իրենց ձեռքերով նվաճած ազատության համար» և հավելել.

«Ցավոք, երրորդ հանրապետության պատմության ընթացքում ունեցել ենք պահեր, երբ ոմանք ազատությունն ու ժողովրդավարությունը շփոթել են ամենաթողության հետ: Ազատությունը, ժողովրդավարությունն ամենևին ամենաթողությունը չէ, հակառակը, ամենախիստ կարգուկանոնը հաստատվում է ժողովրդավարական երկրներում, որովհետև ոչ միայն իշխանությունն է իրեն համարում կարգուկանոնի տերը, այլև յուրաքանչյուր քաղաքացի: Հույս ունեմ, որ դուք տեր կկանգնեք ձեր ազատությանն ու իրավունքներին, այլևս թույլ չեք տա, որ ոչ միայն Էջմիածնում, այլ նաև, ընդհանրապես, Հայաստանում ի հայտ գան բդեշխներ, ովքեր պետք է որոշեն, թե դուք ինչպես պետք է ապրեք, որտեղով պետք է քայլեք, ինչ պետք է անեք, ում պետք է ընտրեք: Սրանից հետո դուք և միայն դուք եք որոշում և որևէ մեկը չի կարող համարձակվել որևէ ոտնձգություն անել ձեր իրավունքների, ձեր արժանապատվության, ձեր հպարտության նկատմամբ:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է օրինականություն և ազատություն, այսօր Հայաստանի քաղաքացին իրեն զգում է հաղթանակած, և ցավոք, Հայաստանում դեռ կան ուժեր, քաղաքական կուսակցություններ, որոնք իրենց վատ են զգում ժողովրդի համատարած լավ զգալու պայմաններում, որոնք դեռ ուզում են մարդկանց անվստահություն ներշնչել, որոնց մտքով նույնիսկ անցնում է ժողովրդի հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից: Այդ մարդկանց ուղղակի հուսախաբություն է սպասվում, հին կոռուպցիոն համակարգը նույնիսկ չի էլ պատկերացնում, որ որևէ շանս Հայաստանի Հանրապետությունում չունի: Բայց ես ուզում եմ այդ քաղաքական ուժերին ասել, որ պետք չէ վատ զգալ սեփական հայրենիքում այն պայմաններում, երբ ժողովուրդը լավ է զգում: Մեր ժողովուրդը հաղթել է և մի փորձեք որևէ ձևով, անմտությամբ փչացնել այդ հաղթանակը, դա ձեզ մոտ չի ստացվելու: Դուք կարող եք միանալ այդ հաղթանակին, դուք կարող եք հանձնվել ժողովրդի առաջ, որովհետև սա սիրո և համերաշխության հեղափոխություն է: Դուք ուզում եք ամեն ինչ անել, որ այս հեղափոխությունը դառնա ցասումի, զայրույթի հեղափոխություն, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու, որովհետև Հայաստանում հաղթել է սերը, ազգային միասնությունը, և որևէ մեկը չի կարողանալու խաթարել մեր այս ժողովրդական հեղափոխությունը»,- ասաց նա:

Դիմելով էջմիածինցիներին՝ վարչապետը նկատել է, որ հոգևոր կենտրոն համարվող քաղաքն ամեն ինչով պետք է համապատասխանի իր կոչմանը:

«Սա այն տեղն է, որտեղ իջել է Հիսուս Քրիստոսը, սա սուրբ հող է, և այս հողի սրբությունը մենք պետք է պաշտպանենք, պահպանենք: Մենք չենք սիրում կրոնը, հավատքը, քաղաքականությունը խառնել իրար, որովհետև դա շատ վտանգավոր է և անտեղի, բայց ուզում եմ արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն արժեքների հեղափոխություն էր, այն ժամանակ շատերն ասում էին, որ հայը հային երբեք այսքան շատ չի սիրել: Սա է մեր հեղափոխության ամենամեծ հաղթանակը: Հարևանը հարևանին, ընկերն ընկերոջը Հայաստանում երբեք այսքան շատ չի սիրել, ինչքան այսօր Հայաստանի Հանրապետությունում: Այսօր Հայաստանի Հանրապետությունում թշնամիներ չկան, ՀՀ որևէ քաղաքացի ՀՀ որևէ այլ քաղաքացու թշնամի լինել չի կարող, որևէ հայ որևէ հայի թշնամի լինել չի կարող, և սա է պատճառը, որ մեր հեղափոխությունը հաղթել է: Մեր հեղափոխությունը հաղթել է սիրով և հանուն սիրո, մեր հեղափոխությունը հաղթել է համերաշխությամբ և հանուն համերաշխության և ես ուզում եմ, որ մենք ուխտ անենք մեր հոգևոր մայրաքաղաքում: Մենք մեր երկրում չունենք թշնամիներ և թող որևէ մեր հայրենակից մեզ թշնամի չընկալի, բայց այս ամենը չի նշանակում, որ Հայաստանում կարող է լինել ամենաթողություն և ապօրինություն: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, իրավունքը, արհամարհել ժողովրդի կարծիքը, արհամարհել ժողովրդի պահանջը, կհայտնվեն պատմության աղբանոցում: Ես ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության որոշ ուժեր հաստատուն քայլերով գնում են դեպի պատմության աղբանոցը:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ե՛տ կանգնեք այդ ճանապարհից: Ով ինչ անի, իրեն կանի: Լավ, բարի քայլեր կանեք, ժողովրդին ընդառաջ քայլեր կանեք՝ ձեզ համար է, հարգանք ցույց կտաք, ժողովրդի պահանջը կլսեք, ժողովրդի նկատմամբ հարգանք կցուցաբերեք՝ ձեզ համար կանեք, եթե կարհամարհեք ժողովրդի պահանջը, եթե կարհամարհեք Հայաստանի ազգային և պետական շահը՝ ձեզ եք արժանացնելու արհամարհանքի, որովհետև ուրիշ տարբերակ չկա, ժողովուրդը հաղթել է և սրանից հետո Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը հաղթելու է անընդհատ, ամեն օր, ամեն ժամ, ամեն շաբաթ, ամեն ամիս, ամեն տարի: Այսօր շատ են բողոքում, թե ՀՀ-ում բռնապետություն է հաստատվում, ոմանք շաբաթը երեք անգամ վազում են բրյուսելներ, ստրասբուրգներ, մոսկվաներ, վաշինգտոններ՝ ապացուցելու, թե Հայաստանում մի սարսափելի բռնապետական ռեժիմ է հաստատվում: Հայաստանում որևէ մեկը չի կարող բռնապետական ռեժիմ հաստատել, ով ուզում է լինի, անկախ նրանից՝ կուզի, թե ոչ: Նախ բռնապետությունը մեր արժեքներին հակառակ է: Մեր արժեքը ժողովրդավարությունն է, օրինականությունը, մեր առաքելությունը՝ ազատությունն է: Եթե որևէ մեկի մտքով անցնի Հայաստնում բռնապետություն հաստատել, նա կհայտնվի ոչ միայն պատմության, այլ նաև «Սանիթեքի» աղբանոցներում: Սա է ճշմարտությունը:

Ես ցնցված եմ այս մթնոլորտով: Շնորհավորում եմ ձեզ Էջմիածնի տարեդարձի, ձեր հաղթանակների, ձեր ազատության, Նոր Հայաստանի, նոր ապագայի և նոր հաղթանակների կապակցությամբ, որոնք մոտենում են և անխուսափելի են: Եվ կարող եմ ընդամենն ասել, որ սիրում եմ բոլորիդ, որ խոնարհվում եմ բոլորիդ առաջ, որ հպարտանում եմ բոլորովդ, որովհետև դուք ազատ, հզոր, Հայաստանի Հանրապետության հաղթանակած հպարտ քաղաքացի եք»,- եզրափակել է կառավարության ղեկավարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել

19:39 30.04.2025

ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել

ԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...

«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում

19:27 30.04.2025

«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում

Խնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարի վերաբերյալ համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարակից կլոր սեղան քննարկում՝ «Care for children» կազմակերպության և ՀՀ-ում գործունեություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման շրջանակում դեսպաններին ներկայացվել է պետության խնամքին ապրող երեխաների համար որպես խնամքի այլընտրանքային ինստիտուտի՝ խնամատարության վերաբերյալ ՀՀ-ում այս պահին առկա պատկերը, ոլորտային […] ...

BACK_TO_TOP