14:13 08.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում շուրջ 6000 քրգործ կա, դրանց մի մասը՝ մոտ 20 տոկոսը, Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նա նշեց, որ զինծառայողների`մահվան ելքով քրեական գործերը միայն միջանձնային հարաբերությունների հետ չեն կապված, դրանք տարբեր գործեր են՝ կան զենքի հետ վարվելու կանոնների խախտման փաստով հարուցված քրգործեր, ավտովթարներ, հիվանդություններ, հակառակորդի կողմից կատարված հանցագործություններ:
Գրիգորյանն ասաց, որ առավել բարդ, ծանր, բազմադրվագային հնչեղություն ունեցող քրգործերի քննությունը հանձնարարվում է հատուկ կարևորության գործերի գլխավոր վարչությանը:
Խոսելով կոմիտեում կատարված կադրային փոփոխություններից՝ ՔԿ նախագահն ասաց, որ իր նշանակումից հետո փոխվել են տեղակալները, վարչության պետերը, փոփոխություններ են կատարվել աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար, այդ թվում նաև ռոտացիայի սկզբունքով:
«Եթե որևէ մեկը կոռուպցիոն բնույթի ստվերի մեջ կհայտնվի, այդ դեպքում անգամ հարցը չի քննարկվելու, շատ կտրուկ արձագանքելու ենք. դա անընդունելի երևույթ է, որի դեմ միշտ ենք պայքարել և պայքարում ենք: Քննչական կոմիտեում դրա դեմ միշտ ենք պայքարել ու շատ կտրուկ: Կադրային փոփոխություններն այդ ռիսկերի հետ կապ չեն ունեցել»,- ասաց նա:
Գրիգորյանը տեղեկացրեց, որ տարեսկզբից ազատման 53 դիմում են ունեցել, յուրաքանչյուր դեպքում պատճառները պարզվել են, դրանք բազմաբնույթ են, մեծ մասը եղել է աշխատավարձի ցածր լինելու պատճառով, մի մասը`դատախազություն, ՀՔԾ, ԱԱԾ տեղափոխվելու հետ կապված, ոմանք ցանկանում են փաստաբանական գործունեությամբ զբաղվել, կան նաև քննիչներ, որ ծանրաբեռնվածությունից ելնելով են ազատման դիմում ներկայացրել:
20:36 01.05.2025
Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցություններըԻրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...
20:14 01.05.2025
Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվելՄայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...
19:51 01.05.2025
Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմումՄոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։ View this post on Instagram A post shared by FC […] ...
19:36 01.05.2025
Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածելԻսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...
19:17 01.05.2025
Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox NewsՄայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...