Հնդկաստանն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+22.09 oC

Հնդկաստանն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներին

15:20 08.10.2018

Հնդկաստանն իրականացնում է անկախ քաղաքականություն, այդ պատճառով գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները, չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ցամաքային ուժերի ղեկավար Բիփին Ռավաթը:

«Այո՛, մենք հասկանում ենք, որ մեր դեմ կարող են կիրառվել պատժամիջոցներ: Դուք (խմբ.- Ռուսաստան) հնարավոր է՝ վստահ եք, որ, չնայած մենք պահպանում ենք կապը Ամերիկայի հետ նոր տեխնոլոգիաներ ստանալու համար, այնուամենայնիվ, իրականացնում ենք անկախ քաղաքականություն»,- Ռավաթի խոսքերը մեջբերում է New Indian Express-ը:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան այցելության շրջանակում  ստորագրվել է Հնդկաստանին ռուսական արտադրության նորագույն Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր վաճառելու մասին պայմանագիրը։

ԱՄՆ-ն բազմիցս դեմ է արտահայտվել այդ գործարքին և խոստացել է պատժամիջոցներ կիրառել Հնդկաստանի նկատմամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել․ Ալեն Սիմոնյան

17:45 21.05.2024

Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման […] ...

Եվրամիությունը դեռևս չի հասել Ռուսաստանի Դաշնությունից լիակատար անկախության էներգետիկ ոլորտում

15:45 21.05.2024

Եվրամիությունը դեռևս չի հասել Ռուսաստանի Դաշնությունից լիակատար անկախության էներգետիկ ոլորտում

Եվրամիությունը դեռևս չի հասել լիակատար անկախության Մոսկվայից էներգետիկ ոլորտում, քանի որ շարունակում է ստանալ ռուսական գազ։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։ «Արդյո՞ք մենք լիովին անկախ ենք։ Ոչ: Մենք դեռևս որոշակի քանակությամբ գազ ենք ներկրում», – ասել է նա՝ անդրադառնալով լրագրողների համապատասխան հարցին: ...

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալին

15:41 21.05.2024

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ...

Լավրովը մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

14:33 21.05.2024

Լավրովը մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

Վաշինգտոնի պատժամիջոցները ավիացիոն ոլորտում, այդ թվում՝ Իրանի դեմ,  և ամերիկյան արտադրության ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման արգելքը, վտանգի տակ են դնում մարդկանց։ ԱՄՆ-ը միտումնավոր վնասում է հասարակ քաղաքացիներին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆն արդեն ուղղակիորեն ասել է դա՝ մեղադրելով ԱՄՆ-ին պատժամիջոցների համար, որոնք ներառում են ամերիկյան ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման արգելքը՝ […] ...

Մակրոնն օրվա ընթացքում կայցելի Նոր Կալեդոնիա

14:24 21.05.2024

Մակրոնն օրվա ընթացքում կայցելի Նոր Կալեդոնիա

Օրվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Նոր Կալեդոնիա (ֆրանսիական անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում), որտեղ մայիսի 13-ից անկարգություններ են տեղի ունենում արշիպելագի անկախության կողմնակիցների բողոքի ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրիսկա Թևենոն։ «Նախարարների խորհրդի նիստի ժամանակ նախագահն ասել է, որ այսօր երեկոյան կգնա այդ վայր (Նոր Կալեդոնիա)»,- ասել է նա Նախարարների […] ...

Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք

13:11 21.05.2024

Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք

Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը: Նա տեղեկացրել է, որ ստանդարտին միանալու պարագայում կազմակերպությունները կարող են ներդնել կանոնագրքով սահմանված […] ...

BACK_TO_TOP