16:17 08.10.2018
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն բազմաթիվ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն տեղեկություններ են ստացել ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից, որպես օգնություն, տարբեր անձանց անվամբ համայնքապետարանի բյուջեից գումարներ դուրս գրելու և յուրացնելու, իր մերձավորներին համայնքապետարանի աշխատակից ձևակերպելու, համայնքապետարանի գույքը նրանց օտարելու, տարբեր անձանց հետ ավտոմեքենայի վարձակալության պայմանագրեր կնքելով և ավտոմեքենաները չշահագործվելով վարձակալության գումարներ դուրս գրելու և յուրացնելու, ինչպես նաև ավագանու անդամների ստորագրություններ կեղծվելու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության գրության հիման վրա ձեռնարկված միջոցառումների, ապա նաև նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զբաղեցնելով Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը՝ Վ. Ղ.-ն 2013թ. հունվարի 23-ին տրանսպորտային միջոցի վարձակալության մասին պայմանագիր է կնքել իր քրոջ որդու՝ Է. Ա.-ի հետ՝ տարեկան 420.000 ՀՀ դրամի դիմաց վերջինիս ավտոմեքենան համայնքապետարանի կարիքների համար շահագործելու նպատակով: Սակայն պարզվել է, որ վերջինս 2010-ից ավտոմեքենա չի ունեցել: Այսինքն՝ հիշյալ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել պայմանագրում, որից հետո 2013թ. հունվարի 24-ին համայնքի բյուջեից Է. Ա.-ի անվամբ «ՎՏԲ-Հայաստան» բանկին է փոխանցվել 420.000 դրամ և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացվել:
Բացի այդ, Վ.Ղ.-ն, 2015թ. հունվարի 20-ին տրանսպորտային միջոցի վարձակալության մասին պայմանագիր է կնքել համագյուղացու հետ՝ տարեկան 420.000 ՀՀ դրամի դիմաց վերջինիս պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան համայնքապետարանի կարիքների համար շահագործելու նպատակով: Սակայն 2017թ. վերջինիս փոխանցվել է ընդամենը 400.000 ՀՀ դրամ, իսկ նրա անվամբ «ՎՏԲ-Հայաստան» բանկի Մարալիկի մասնաճյուղին 2015թ. դեկտեմբերին և 2017թ. ապրիլին փոխանցված ընդհանուր 600000 ՀՀ դրամը վերջինիս չի տրվել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործվելով՝ յուրացման եղանակով հափշտակվել է:
Վերոգրյալից զատ, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, նախկին համայնքի նախկին ղեկավարը 2015-2017թթ. ընթացքում համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին զեկույցով թվով 11 համագյուղացիների տվյալներ է ներկայացրել համայնքի ավագանու նիստերին: Եվ ավագանու որոշումներով այդ անձանց անուններով ելքագրված՝ ընդհանուր 670.000 ՀՀ դրամը նրանց չտրամադրելով՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ևս յուրացվել է:
Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Վ.Ղ.-ն, 2017թ. հունվարին որպես համայնքապետարանի հավաքարար ձևակերպել է իր քրոջը և մինչև 2017թ. նոյեմբեր, որպես աշխատավարձ, նրա անվամբ համայնքի բյուջեից ելքագրել ու նրան է հատկացրել ընդհանուր 439.655 դրամ գումար: Սակայն պարզվել է, որ վերջինս աշխատանքի չի հաճախել, չի կատարել հավաքարարի պարտականությունները, իսկ մաքրությամբ փաստացի զբաղվել է նույն գյուղի մեկ այլ բնակչուհի, որին գյուղապետարանի աշխատակիցներն անձնական միջոցներից տվել են ամսական 3000-4000 դրամ գումար:
Նախապատրաստված նյութերով նշված փաստերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով հափշտակություն կատարելու), 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու), 314-րդ հոդվածի 1-ին մասի (շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
14:24 03.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...
14:12 03.05.2025
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարների ու համակարգի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի տարածքում։ Մաքուր և բարեկարգ միջավայրը սկսվում է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից մեր քաղաքի ու շրջապատի նկատմամբ։ ...