14:57 10.10.2018
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներն ունեն մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների թեկնածուներ, բայց նրանց անուններն առայժմ չեն հրապարակում։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նոր կազմով անցկացված առաջին նիստից հետո հայտնեց քաղաքապետի պաշտոնը ստանձնող Հայկ Մարությանը։
Նա հայտարարեց, որ գործող թաղապետերին իրենք չեն դիտարկում ըստ կուսակցական պատկանելիության, սակայն հաստատեց, որ լինելու են փոփոխություններ։
«Իհարկե, փոփոխվելու են, այո՛, փոփոխություններ լինելու են։ Երբ ես ասում եմ՝ այն մարդիկ, ովքեր կարող են և ուզում են ծառայել նոր Հայաստանին և, իրոք, ծառայել նոր Հայաստանի բնակչությանը, մեր ժողովրդին, դա չի նշանակում, որ բոլորը մնալու են, որովհետև շատ շատերը ուղղակի զբաղեցրել են ինչ-որ պաշտոններ և ընդհանրապես չեն իմացել՝ ինչ են անում, ընդհանրապես չգիտեն՝ ինչի մասին է խոսքը, չեն ուզեցել, և վստահ եմ՝ չեն ուզենա ծառայել ժողովրդին»,- նշեց Մարությանը։
Բայց եթե մարդիկ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, ըստ Մարությանի, նրանց պետք է հնարավորություն տալ աշխատանքը շարունակելու համար։
12:55 17.06.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Օհանավան գյուղի մի բնակիչ ու նրա որդին տանն ապօրինի պահում են ինքնաձիգ: Հունիսի 12-ի առավոտյան 48-ամյա հայրն ու 23-ամյա որդին ձերբակալվեցին և տեղափոխվեցին բաժին: Հայրը խոստովանեց, որ հացատանն ունի մասնատած ինքնաձիգ ու փամփուշտներ, իսկ որդին հայտնեց, որ ամիսներ առաջ տեսել է հրազենը, և հայրն ասել է, […] ...
12:49 17.06.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն 2020 թվականի նոյեմբերի […] ...
12:42 17.06.2025
Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդինՀիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու […] ...
12:35 17.06.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետՀունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին: Հանդիպմանը Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Կարմեն Ափունցին՝ պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցության, երկուստեք կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են […] ...
12:27 17.06.2025
Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներԱրարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...