13:50 11.10.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ի աջակցություն «Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրների, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձևի, որի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում («գորշ գոտիներում»), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։
« Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համազեկուցողներին այս արտառոց աշխատանքի համար, այն ինչ նրանք արել են իրապես աննախադեպ է։ Ինձ համար հարց է առաջանում, թե արդյո՞ք Ադրբեջանի պատվիրակ պարոն Մոլազադեն խոսում է Պահպանողական խմբակցության կողմից, քանի որ նա ներկայացնում է բացառապես Ադրբեջանի դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ։
Այդուհանդերձ, հույս ունեմ, որ Պահպանողական խմբակցությունը կողմ կքվեարկի այս բանաձևին։ Ինձ համար զարմանալի չէ, որ պարոն Մոլազադեն դեմ է արտահայտվում այս բանաձևին, քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ խախտում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ու Լեռնային Ղարաբաղում հարձակվելով քաղաքացիական անձանց վրա, ISIS-ի (Իսլամական պետության) ոճով գլխատելով զինվորներին և հետո հայտարարում, որ դեմ են «գորշ գոտիներում» մոնիթորինգի անցկացմանը։ Գիտեք, հնարավոր է լինեն «գորշ գոտիներ», բայց չկան «գորշ մարդիկ»… Մարդիկ հավասար են և պետք է պաշտպանված լինեն ու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն անօտարելի են և մենք չենք կարող շեղվել այս չափանիշներից։
Մյուս կողմից, ցանկանում եմ նշել, որ համաձայն Freedom House-ի զեկույցների՝ Լեռնային Ղարաբաղը դասվում է «մասնակի ազատ» երկրների շարքին, այն պարագայում, երբ Ադրբեջանը, նույն սանդղակով համարվում է «անազատ» երկիր։ Սա ևս մի ցուցանիշ է, որը թույլ է տալիս հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը դեմ արտահայտվում մարդու իրավունքների այսպիսի մեխանիզմների ներդրմանը։ Ես համոզված եմ, որ Եվրոպայի խորհուրդն ունի լիիրավ մանդատ այս բանաձևն ու այս կարևոր գործն առաջ տանելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը, իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները մարդկանց համար հասանելի դարձնելը նաև Խորհրդարանական վեհաժողովի պարտավորությունն է։
Ցանկանում եմ նաև տեղեկացնել այս հարգարժան կառույցին, որ Լեռնային Ղարաբաղը միակողմանիորեն վավերացրել է ՄԱԿ-ի և ԵԽ-ի կողմից ընդունված մարդու իրավունքների բազմաթիվ հռչակագրեր և դրանք կիրառելի են Լեռնային Ղարաբաղում, այսինքն՝ դրանք կիրարկվում են ազգային օրենսդրության մակարդակում։ Սա չափազանց կարևոր քայլ է, որ արվել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, հետևաբար, ինչպե՞ս կարող ենք դեմ արտահայտվել այս բանաձևին։
Մենք ամբողջովին աջակցում ենք այս բանաձևին, լիահույս ենք, որ այն կընդունվի և նաև լիահույս ենք, որ չի լինի որևէ գոտի, լինի այն գորշ, կարմիր թե կանաչ, որ հասանելի չլինի կամ փակ լինի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար»,- ելույթում մասնավորապես ասել է նա։
19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...
18:54 04.08.2025
Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
18:43 04.08.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...
18:36 04.08.2025
Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարումԵրևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակերՕգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...
18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...