Հայկ Մարությանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Հայկ Մարությանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

17:09 15.10.2018

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ  Հայկ Մարությանը աշխատակազմին ներկայացրել է աշխատանքային այն սկզբունքները, որոնց համաձայն այսուհետ իր աշխատանքներն է շարունակելու քաղաքապետարանը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայկ Մարությանը, մասնավորապես, նշել է.

«Երևանն ամեն օր ապրող, աշխատող ու իրեն բնորոշ խնդիրներ ունեցող քաղաք է, և մենք ամեն օր գալիս ենք աշխատանքի դրանց լուծում տալու նպատակով: Խնդիրները շրջանցելու աշխատաոճն այսուհետ պետք է իսպառ վերանա: Մենք պետք է ինքներս որսանք լուծում պահանջող բոլոր խնդիրները և դրանց տանք համապատասխան լուծումներ՝ մինչ այն պահը, երբ այդ մասին կբարձրաձայնեն քաղաքացիները: Այս կերպ երևանցիները կհասկանան, որ մենք ամեն օր  անում ենք մեր աշխատանքը: Այսուհետ մեզ դիմած յուրաքանչյուր բնակչի պետք է տրվի լիարժեք պատասխան՝ նախ պետք է հասկանալ, արդյոք տվյալ խնդրի լուծումը քաղաքապետարանի լիազորության շրջանակում է, թե ոչ, ապա առաջարկել լուծման տարբերակներ»,- նշել է քաղաքապետը և հավելել, որ քաղաքային տնտեսությանը վերաբերող ցանկացած հարց կարող է լուծում ստանալ, եթե յուրաքանչյուրն իր հերթին և իր տեղում հետևողականորեն կատարի իր պարտականությունները:

«Ըստ այդմ, ակնկալում եմ, որ  մեր թիմում  իր աշխատանքը շարունակող յուրաքանչյուր աշխատակից  հստակ գիտակցի, որ իր կատարած աշխատանքի համար կրում է 100 տոկոսանոց պատասխանատվություն: Մենք ծառայելու ենք Երևանի բնակիչներին և ամեն հարցում հաշվետու ենք լինելու առաջին հերթին նրանց առաջ: Ես իմ որոշումը կայացրել եմ և առաջիկա 5 տարին ծառայելու եմ մեր քաղաքին և նրա բնակիչներին:  5 տարի պահպանելու եմ այն կանոնները, որոնց համաձայն աշխատելու ենք բոլորս, և 5 տարի վերահսկելու եմ, որ  այդ կանոնները պահպանվեն բոլորիս կողմից: Ես լինելու եմ 100 տոկոսով ազնիվ մեր բնակիչների հետ: Եվ  եթե որոշում կկայացնեք մնալ և աշխատել նոր կանոններով, ապա նույնը պահանջվելու է նաև ձեզնից»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Անդրադառնալով  օրակարգային հարցերին՝  կենսապահովման և քաղաքային տնտեսության ոլորտային պատասխանատուները  քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցել են ընթացիկ աշխատանքների և առաջնային լուծում պահանջող խնդիրների մասին:

Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների, փողոցների բարեկարգման և վթարային պատշգամբների  վերանորոգման, բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման վերաբերյալ զեկուցվել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:

Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը տեղեկացրել է, որ ընթացիկ ծրագրերին զուգահեռ մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ  հստակեցված է «Էրեբունի–Երևան» տոնակատարության 2800-ամյակի միջոցառումների ծրագիրը: Հոկտեմբերի 21-ի տոնական  օրվա ընթացքում կազմակերպված բազմաժանր միջոցառումները կամփոփվեն Հանրապետության հրապարակում  կայանալիք գալա համերգով:

Քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատակազմի համապատասխան վարչություններին, վարչական  շրջանների ղեկավարներին և քաղաքապետարանի ենթակայության  կառույցների ղեկավարներին հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել ամենօրյա աշխատանքները՝ տեղեկացնելով, որ առաջիկայում  ըստ ոլորտների կքննարկվեն առաջնային լուծում պահանջող բոլոր հարցերը, որոնց կտրվեն համապատասխան լուծումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

11:23 17.06.2025

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

Սպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...

BACK_TO_TOP