19:02 01.05.2018
«88 թ.-ին Հայաստանի բնակչությունը 3.5 մլն էր և հանրահավաքները ունեին նաև տեղեկություն ստանալու նպատակ: Այսօր բնակչությունը շատ ավելի քիչ է և դադարել է լինել տեղեկություն ստանալու աղբյուր, սակայն այսօրվա չափ մարդ փողոցում երբեք չի եղել», – ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նա հիշեցրել է, որ փողոցները առավոտվա ժամը 9-ից լցված են մարդկանցով, ովքեր սոված ու ծարավ հետևում են, թե ինչ է կատարվում այստեղ: Ըստ Արտակ Զեյնալյանի սա իրավունքի ինքնապաշտպանություն է: Եթե երկրում չկա խախտված իրավունքի իրավական պաշտպանության միջոց, մարդը ստիպված է լինում դիմել իր բնազդային և լեգիտիմ իրավունքի պաշտպանությանը:
«Ի՞նչն է ժողովրդին ցասումի հասցրել, գազազացրել: Երբ հայտարարվում է, որ բոլոր խնդիրները լուծվելու են Մելիք Ադամյանում, ինչ թիվ ուզենք խփելու ենք, քաղաքական մեծամասնությունը մենք ենք, փոքրամասնությունը դուք եք: Քանի հոգի է ներգարվված եղել կաշառքի մեջ, քանի դպրոցի տնօրեն է ներգրավված եղել դրա մեջ: Մի բարձրաձայնեք, որովհետև արգելված է: Մտքներումդ հաշվեք», – ասել է Արտակ Զեյնալյանը:
Նա իր խոսքում նաև նշել է, որ բոլորը գիտեն, թե ինչպես է ձևավորվել ընտրական կամքը և օրենսդիր մարիմինը չի արտահայտում ժողովրդի կամքը: Այսօր անհավանականն է իրականացվել և ժողովուրդը ուրախ է:
«Փաշինյանը, ասում եք չի կարող լինել վարչապետ, որովհետև իշխանություն չի եղել: Մի փոքր գուցե չափազանցնում եմ, բայց միշտ խոսում եք այն համոզմուքնով, որ ՀՀԿ-ն երբեք չի լինելու քաղաքական փոքրամասնություն: Փաշինյանը ասում է, որ ժողովուրդը պետք է ձևավորի իր քաղաքական կամքը արտահայտող օրենսդիր մարմին, իսկ օրենսդիր այս մարմինը պետք է ցրվի: Փաշինյանի առաքելությունը ժամանակավոր կառավարությունը ղեկավարելը, երկիրը, օրենքները արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստելն է: Ճգնաժամը լուծելու առաքելությունը սրանում է և ո´չ թե ընտրում ենք առաջիկա 5 տարվա վարչապետ, որ այս խնդրից դուրս է«, – ասել է Արտակ Զեյնալյանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...