19:04 16.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հարցազրույց է տվել Bloomberg-ին, որտեղ անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, իր մտահոգություններն արտահայտել: Սա երկրորդ նախագահի առաջին հարցազրույցը չէ օտարերկրյա լրատվամիջոցին:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դրանք առավելապես ինքնապաշտպանական հարցազրույցներ են: Խառատյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մեջ էլ հակասություններ կան, մեկ նա վերադառնում է քաղաքականություն, մեկ, կարծես թե, չի վերադառնում, մեկ համարում է, որ բացառում են իր համար ճանապարհները, մեկ հայտարարում, որ իր դեմ անձնական ատելություն կա, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից:
«Նա շատ շրջահայացորեն անընդհատ խուսափում է իր անձի և անցյալի, իր նախագահության շրջանի նկատմամբ Հայաստանի հասարակության վերաբերմունքի քննարկման հարցերից: Դա հիմա էլ ավելի շատ ինքնապաշտպանական է, բայց կարծում եմ, որ նրա թափը թուլացել է, որովհետև ենթադրաբար նրա գլխավոր հենարանը պետք է լինեին ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, բայց կարծեք այս երկուսն էլ, հատկապես ՀՀԿ-ն, առաջին փորձերից հետո, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կարող են կազմել ինչ-որ միասնություն, կամ միավորվեն, համատեղ լինեն ինչ-որ տարբերակով, հիմա այդ հնարավորությունը զգալիորեն թուլանում է, և ակնհայտ է, որ մասնավորապես ՀՀԿ-ն առհասարակ, որպես կուսակցություն, թեկուզ փոքր տոկոսով որպես խմբակցություն շարունակելու խնդիրը անհամեմատ կարևորում է և հասկանում է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ ցանկացած ձևաչափով միանալը միայն կվնասի իրեն»,- ասաց նա:
Ազգագրագետը, արձագանքելով երկրորդ նախագահի հայտարարությանը, թե դեմ չէ ակտիվ քաղաքական փոխգործակցությանը տարբեր ուժերի հետ, ընդգծեց` նա միշտ էլ դեմ չէ, սակայն կարծում է, որ այժմ ուժեր, որպես կայունացած և կայացած խմբեր, արդեն չեն գործակցի նրա հետ. անձեր կարող է դեռ իր շուրջը կան, բայց Խառատյանի կարծիքով`ակնհայտ երևում է, որ դրանք հենց այն անձերն են, որոնք որևէ հեղինակություն չունեն հասարակությունում, ոչ հուսալի ինքնապաշտպանական վահան են Ռոբերտ Քոչարյանի համար, ոչ հուսալի քաղաքական թիմ:
Հարցազրույցում երկրորդ նախագահը մտահոգություն էր հայտնել, որ դեկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական արտահերթ ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց պարտություն մեր պետականության համար: Արձագանքելով այս մտահոգությանը` Խառատյանը նշեց, որ շատ քիչ է ենթադրում, թե Ռոբերտ Քոչարյանին որևէ ձևաչափով հետաքրքրում է պետության հեռանկարը, բայց սկզբունքորեն կարծում է, որ իսկապես դեկտեմբերի համար նախատեսվող և նախապատրաստվող ընտրություններն առայժմ կարող են բերել միաբևեռ խորհրդարանի, ընդ որում, ընտրող բնակչության մտահոգությունը շատ ավելի բևեռված է հեղափոխությունը պաշտպանելուն, քան թե իսկապես կուզենային այդպիսի խորհրդարան ունենալ:
«Զգացողությունս այնպիսին է, որ մարդիկ գերադասում են պաշտպանել հեղափոխությունը նույնիսկ միաբևեռ խորհրդարան ունենալու հեռանկարը աչքի առաջ ունենալով, որը վերլուծական հանրության կողմից բնականաբար ամենացանկալի բանը չէ:
Սա կարող է ինչ-որ չափով ազդել մեր ընդհանուր ցանկալի ընթացքի վրա, եթե, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիր»-ը չկարողանա այդ խորհրդարանում իր իսկ կողմից դրված արժեքները լրջորեն պաշտպանել, այդ թվում` վարչապետին տրված լիազորությունները նվազեցնել, իշխանության ուզուրպացիա չանել. սրանք բարդ խնդիրներ են, որոնք կախված են թե՛ իրենց ներքին պատրաստակամությունից ու պատրաստվածությունից, թե՛ երկրում առաջիկայում հնարավոր ծավալվելիք քաղաքական իրադարձությունից, երկխոսությունից, առաջարկվող, առաջացող մարտահրավերներից:
Կարող են լինել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ նախադրյալներ, ես վստահ չեմ կարող ասել, ինչպես կլինեն զարգացումները, այնուամենայնիվ, շարունակում եմ հույսեր ունենալ, որ խորհրդարանը կունենա պատշաճ ընդդիմախոսներ, որ հավասարակշռվեն, եթե այսպիսի ընթացք ստանա, իհարկե:
Բայց ես ավելի հակված եմ մտածելու, որ առաջիկա 4-5 տարիներին հասարակությունը կկարողանա այդ բացարձակ խորհրդարանական հնարավոր մեծամասնության նկատմամբ պահել որոշ ազդեցություն, մինչև երկրում ձևավորվեն այն քաղաքական բևեռները, որոնք մեր հասարակության տարբեր կողմերի կամքի արտահայտողները կլինեն` սա արդեն ոչ թե այս, այլ առաջիկա ԱԺ-ում»,- նշեց Խառատյանը:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...