16:46 16.10.2018
Սյունիքի մարզում` Գորիս-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածում, բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում` ընդդեմ նոր մարզպետի նշանակման:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, ճանապարհ են փակել: Պարբերաբար հնչում է «Քաղաքացիական պայմանագրի» անունը, կային մեքենաներ, որոնց վրա ՔՊ-ի լոգոն էր փակցրած:
SHANTNEWS.am-ը փորձեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանից ճշտել` ի՞նչ կապ ունի կուսակցությունն այս ակցիայի հետ: Կոստանյանը հայտնեց, որ իրենք մարզային գրասենյակից ճշտել են հետևյալը. այնտեղ կան մարդիկ, ովքեր պարբերաբար այցելում են Գորիսի իրենց գրասենյակ, կան մարդիկ, ովքեր կուսակցության անդամագրման դիմում են գրել, բայց կուսակցականներ չկան:
«Ըստ էության, յուրաքանչյուրն ազատ է իր կարծիքն արտահայտել, ու եթե մարդիկ բողոք ունեն արտահայտելու, գնացել են և անձնապես իրենց կարծիքն այնտեղ արտահայտում են»,- ասաց նա:
Դիտարկմանը` հաշվի առնելով, որ ակցիայի մասնակիցները պարբերաբար հնչեցնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը, արդյո՞ք հենց տեղում իրավիճակին ծանոթանալու անհրաժեշտություն չեն տեսնում, Կոստանյանը պատասխանեց.
«Գորիսի մեր գրասենյակի անդամներն այս պահին Կապանում քարոզարշավով են զբաղված, մենք հետևում ենք իրավիճակին, եթե կարիք լինի, կգնանք այնտեղ»:
Նշենք, որ ակցիան շարունակվում է, ցույցի մասնակիցները պնդում են` Սյունիքի մարզպետը պետք է լինի սյունեցի, իրենց բողոքը պետք է տեղ հասնի:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...