12:30 17.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը: Լրագրողի դիտարկմանը, թե «սկանդալային դեմք» է նշանակվել այդ պաշտոնին, Փաշինյանն արձագանքեց.
«Ինչպե՞ս եք տարբերում` դեմքերը սկանդալայի՞ն են, թե՞ ոչ»:
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց` երկիրը նոր փուլ է մտնում. կա բարիկադներ կառուցելու ժամանակ և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակ, մենք հիմա մտել ենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը, և այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, քաղաքական ուղերձի խնդիրն է:
«Մեր քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների և ձերոնքականների չենք բաժանելու: Հայաստանի Հանրապետությունում անթերի մարդիկ չկան: Ես չեմ հիշում որևէ նշանակում, որը բացասական արձագանք չստանա` մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով է, մյուսը բոյով է, երրորդն էդքան էլ բոյով չէ, այսինքն` անթերի մարդիկ ՀՀ-ում չկան և անթերի նշանակումներ չեն լինելու: Մենք պետք է շատ հստակ ուղերձ հղենք, որ պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը: Խոսվում է, որ այս պաշտոնյան սա է արել, այն պաշտոնյան սա է արել. ով ինչ արել է, նա իր արածի համար պատասխան կտա, կապ չունի` պաշտոնյա՞ է, թե՞ չէ»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց` անցել են այդ ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում է արտոնություն` օրենքի առաջ ունեցած հավասարության իմաստով: Նա նաև հիշեցրեց` նույն Ֆելիքս Ցոլակյանի դեպքում էլ բացասական արձագանքներ եղան: Հարցին` հնարավո՞ր է նոր կառավարությունում տեսնենք ՀՀԿ-ականների, Փաշինյանը պատասխանեց.
«Ում տեսնեք, գաղտնիք չէ, տեսականորեն ՀՀԿ-ից էլ է հնարավոր: Բա մենք այդ ենք ասում, մենք մարդուն չենք ասելու, ենթադրենք, դու ՀՀԿ անդամ ես կամ եղել ես: Ինչո՞ւ, ՀՀԿ անդամներ մեր իշխանության կազմում չե՞ն եղել. Ես մարդկանց եմ նշանակել, փոխնախարարներ են եղել, որոնք ՀՀԿ անդամ են, ի՞նչ սենսացիա կա այդտեղ»:
Լրագրողները հետաքրքրվեցին` եթե բարիկադներն ապամոնտաժելու ժամանակն է, ապա ո՞րն է սահմանագիծը, ո՞ւմ կարող է տեսնենք ապագա կառավարությունում:
«Այդ գիծը մեր հայեցողությունն է, Կառավարության հայեցողությունն է, եթե վարչապետի կողմից նշանակվող անձ է, նա պետք է կրի իր հայեցողության քաղաքական պատասխանատվությունը»,- նշեց նա:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...