12:28 17.10.2018
«Մեր առաջարկները մի քանի տասնյակից ավելի են եղել»,- երեկ խորհրդարանում ԸՕ-ի վերաբերյալ կայացած քննարկումից հետո ասել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ խոսքն այն առաջարկների մասին է, որոնց դեպքում համաձայնություն է եղել նաև այլ քաղաքական ուժերի հետ ունեցած հանդիպումների ժամանակ:
«Մենք ներկայացրել ենք 3 առաջարկություն, որոնք լուրջ խնդրահարույց վիճակ են առաջացնում: Բոլոր առաջարկների մերժումը, չընդունումը մեկ բացատրություն ուներ՝ դեկտեմբերին չենք հասցնի: Մենք էլ դրա համար դեկտեմբերին դեմ էինք: Բայց խնդիրը, դժբախտաբար, դրված է այնպես, որ ամեն ինչ պետք է արվի, որ հասցվի դեկտեմբերին Ընտրական օրենսգիրքը փոխել»,- ասել է Արմեն Ռուստամյանը:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը հիշեցրել է, թե ինչ առաջարկներ են արել իրենք: Առաջինը վերաբերել է բաց և փակ ցանկերին.
«Լինի համամասնական ընտրություն, որը հնարավորություն է տալիս ընտրել ոչ միայն կուսակցությունը, այլ նաև, թե այդ կուսակցությունից ով պետք է մանդատ ստանա: Աշխարհում ընդունված ամենաժողովրդավարական ձևն է, սա չեն կարողանում ընդունել, որովհետև դրա համար ժամանակ է պետք հաշվարկն իրականացնելու և այլն, և այլն: Երկրորդ առաջարկն այն էր, որ առավելագույն շեմը, որը տրված է, որ երկու երրորդից ավելի չի կարող մանդատ ունենալ, մենք առաջարկում ենք դա իջեցնել երեք հինգերորդ՝ պատճառաբանելով, որ սահմանադրական փոփոխությունները երկու երրորդով է հնարավոր անել, և աշխարհում ընդունված լավագույն պրակտիկան այն է, որ մեկ քաղաքական ուժ հնարավորություն չունենա միայնակ որոշել և Սահմանադրություն փոխել:
Ինչ վերաբերում է երրորդ առաջարկությանը՝ ընտրություններն ավարտվում են, եթե բողոքարկող կողմն ասում է՝ կան կեղծիքներ, միշտ պատասխանը լինում է նույնը՝ եղել են կեղծիքներ, որոնք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Մենք էլ առաջարկում էինք եղանակ, որ արձանագրվեն ոչ միայն կեղծիքները, այլև կեղծիքների ծավալը, և այդ ծավալը հնարավորություն տա հաստատված, դատարանի միջոցով վիճարկել ընտրությունների արդյունքը»,- պարզաբանել է Ռուստամյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ն ողջունել է ցանկացած առաջընթացի քայլ:
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ իրենք ասում են, որ ժամկետ դնելը մեծ խնդիր է առաջացնում.
«Ո՞նց կարելի է նոյեմբերին ընդունել օրենքը, դեկտեմբերին ընտրություն անցկացնել այդ օրենքով, բայց, նորից եմ կրկնում, ԸՕ-ն մենք ուղիղ դրա հետ չենք կապում: Մենք համարում ենք, որ ԸՕ-ի փոփոխությունը, ցանկացած դրական առաջընթաց, մենք պետք է ողջունենք, բայց այդ առումով կան մնացած առաջարկները, որոնք ընդունվել են, օրինակ՝ ռեյտինգայինից հրաժարում կա, կա շեմի իջեցումը, որը վատ չի՝ ժողովրդավարության հետ կապված խնդիրներ են, գրավի իջեցում: Այսինքն՝ դրական փոփոխություն համեմատած եղածի հետ առկա է: ՀՅԴ-ն իր վերջնական տեսակետը կհայտնի երկուշաբթի օրը, երբ քննարկում սկսվի»:
Հարցին՝ ո՞ր առաջարկների ընդունման դեպքում ՀՅԴ-ն կողմ կքվեարկի նախագծին, նա պատասխանել է.
«Ես ասացի՝ մենք 3 առաջարկ ենք ներկայացրել, հուսով ենք՝ այդ երեք առաջարկները իրենք քննության առարկա կդարձնեն, բայց չեն ընդունում ոչ թե առաջարկները մերժելու տրամաբանությամբ, այլ քանի որ ժամկետների մեջ չենք տեղավորվում: Ես համարում եմ, որ սա հիմնավոր պատասխան չէ:
Կարծում եմ՝ եթե ունենք ավելի լավ օրենսգրքով գնալու շանս, պետք է ավելի լավով գնալ: Մենք դեկտեմբերին դեմ լինելով՝ Ընտրական գործընթացներին ու ԸՕ-ն բարեփոխելուն երբեք դեմ չենք եղել»,- հավելել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ նաև ասելով, որ սխալ է համարում հին ԸՕ-ով ընտրության գնալը:
Ըստ Ռուստամյանի՝ երկու տարբերակն էլ վատն է՝ նոր ընդունվածով մեկ ամիս հետո ընտրություն կազմակերպելը ճիշտ չէ, իսկ հնի մեջ կա ռեյտինգայինը, որը ևս անընդունելի է:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...