12:43 17.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին այցելեցին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց գործունեությամբ:
Ինչպես տեղեկացրին Սփյուռքի նախարարությունից, Մխիթար Հայրապետյանը, խոսելով ցուցահանդես-տոնավաճառի մասին, նշեց, որ այն կազմակերպվել է սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և նպատակ ունի նպաստելու Հայաստանում սիրիահայերի սոցիալ-տնտեսական ինտեգրմանը:
«Այսօրինակ միջոցառումները լինելու են շարունակական ինչպես սփյուռքի նախարարության, այնպես էլ միջազգային և մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ: Սա թվով 24-րդ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառն է: Նախորդ անգամ, երբ ՀՀ անկախության տոնին նվիրված ցուցահանդես այցելեցի, հիմնական խնդիրները, որ բարձրաձայնվում էին սիրիահայերի կողմից, կապված էին տաղավարների վարձակալության հետ: Սիրիահայերն ինձ խնդրեցին որևէ լուծում գտնել: Եվ մենք անմիջապես բանակցություններ սկսեցինք «Տաշիր Սթրիթ»-ի հետ, հաջողվեց գալ համաձայնության»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:
Նա հավելեց, որ շուրջ 4 տասնյակ սիրիահայերի Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում գործող «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնում կտրամադրվեն տաղավարներ մեկ տարի ժամկետով, վարձակալության առաջին երեք ամիսները կլինեն անվճար, իսկ մյուս ինը ամիսների ընթացքում նախատեսված 60 հազար դրամ ամսավճարի փոխարեն սիրիահայերը կվճարեն 30 հազար դրամ: Այս ամենը Մխիթար Հայրապետյանը համարեց քայլ առաջ:
«Մենք մեր լավագույնն անում ենք, որ սիրիահայերն ինտեգրվեն, լինեն հասարակության լիիրավ անդամ, ունենան աշխատանք: Մեր առաջնահերթություններից է այն, որ կարողանանք հստակեցնել՝ ինչ հարկային արտոնություններ կարող ենք տրամադրել սիրիահայերին: Առհասարակ, սիրիահայերի հիմնախնդիրները մշտապես սփյուռքի նախարարության խոշորացույցի տակ եղել են ու կմնան»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարն ու առանձնացրեց կրթական, բնակարանային, աշխատանքի ապահովման խնդիրները:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...