19:35 17.10.2018
Հոկտեմբերի 1-ին Արցախի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Գևորգ Հարոյանի հարազատները անհեթեթ են համարում ինքնասպանության վարկածը, որով Հայաստանի զինվորական քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել։
Այս դեպքով կա 2 ձերբակալված՝ վաշտի հրամանատարն ու կրտսեր սերժանտը, իսկ 3-րդ մեղադրյալի՝ պարտադիր ժամկետային զինծառայող սերժանտի հանդեպ խափանման միջոցը ոչ թե կալանքն է, այլ զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը։
Գևորգ Հարոյանի մորեղբայրը Գյումրիի «Երկխոսության մեդիա կենտրոնում» լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի վստահում հետաքննությանը ու սեփական քննություն են իրականացնում:
21-ամյա Գևորգ Հարոյանը ընդամենը 2 ամսվա զինծառայող էր Արցախի զորամասերից մեկում, այդ ընթացքում հարազատներին ծառայությունից ու տիրող մթնոլորտի մասին շատ բան չի ասել, բայց հասցրել էր ընկերներին պատմել, որ մտադիր է փոխել զորամասը։
Այն, որ տղայի նկատմամբ զորամասում բռնություններ են եղել, դեպքից 1 օր առաջ զորամաս այցելած մայրն ու տատն են տեսել։ Նրանց այն հարցին, թե աչքի տակի և ճակատի կապտուկները որտեղից են, Գևորգ Հարոյանը պատասխանել է, որ խրամատ փորելիս ինքն է պատահմամբ բահով հարվածել։
Արմեն Բեգլարյանի խոսքերով՝ Գևորգը թեև մոր և տատի մոտ բողոքել էր հրամանատարությունից, բայց ասել էր, թե մատյանում միայն շնորհակալական խոսքեր գրեք, իսկ հաջորդ օրը տեղի էր ունեցել ողբերգությունը:
Հարազատներն ու ընկերները բացառում են ինքնասպանության վարկածը, իսկ հետաքննության նկատմամբ վստահություն չունեն: Տղայի մորեղբայրը սեփական քննությունն է սկսել՝ 3 օր Արցախի զորամասում հարցուփորձ է արել՝ պարզելու, թե ինչպես է դեպքը պատահել։
Ասում է, զորամասում ոչ մեկը ոչնչից տեղյակ չի եղել, հրամանատարներն ու զինծառայողները նույնիսկ չգիտեն, թե ով ինչի համար է պատասխանատվություն կրում, իսկ սպայական կազմից ոչ ոք դեպքի ժամանակ իր տեղում չի եղել։ Զորամասից ստացած նրա տպավորությունը եղել է այսպիսին՝ ներքին հաշվեհարդարների, լարվածության, միմյանց նկատմամբ թշնամանք հրահրողները հրամանատարներն են։
Գևորգ Հարոյանի մորեղբայրը պատրաստվում է նորից մեկնել Արցախ, զորամասում դարձյալ հանդիպել սպայակազմի ու զինծառայողների հետ։ Պահանջը մեկն է՝ իրականացնել արդար դատաքննություն և մեկ զորամասի օրինակով մյուս զորամասերում ևս ծառայողական քննություն սկսել:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...