Չինաստանը կարտադրի միայն էլեկտրական ավտոմեքենաներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC

Չինաստանը կարտադրի միայն էլեկտրական ավտոմեքենաներ

17:43 11.09.2017

Չինաստանը մտադիր է վերջ դնել բենզինով և դիզելով աշխատող ավտոմեքենաների արտադրությանը և վաճառքին՝  էլեկտրատեխնիկայի զարգացմանը նպաստելու նպատակով: Այս մասին հայտնել է Չինաստանի արդյունաբերության փոխնախարարը ավտոմոբիլային ֆորումի շրջանակներում: Փոխնախարարի խոսքով՝ Չինաստանը համապատասխան ուսումնասիրություն է սկսել, սակայն դեռ որոշված չէ, թե երբ այս ծրագիրը կսկսի գործել:

Չինաստանը ավտոմեքենաների աշխարհի ամենախոշոր շուկան է: Նախորդ տարվա տվյալներով՝ Չինաստանը շուկա է թողարկել 28 մլն ավտոմեքենա, ինչը կազմում է ավտոմեքենաների համաշխարհային արտադրության մեկ երրորդը: Երկիրը նաև ավելացրել է էլեկտրական մեքենաների վաճառքը և մտադիր է պահպանել առաջատարի դիրքերը:

Համանման նախաձեռնությամբ հանդես են եկել նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Նրանք հայտարարել են, որ մինչև 2040թ. կարգելեն բենզինով և դիզելով աշխատող մեքենաների արտադրությունը: Այս ամենի նպատակն է նվազեցնել օդի աղտոտվածությունը եվ ածխածնի արտանետումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

11:33 06.05.2024

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու Գդանսկում կայանալիք «Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանց» (ICPEN) կազմակերպության համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը։ Համաժողովի օրակարգում սպառողների շահերի պաշտպանության ոլորտի մի շարք արդիական հարցերի և դրանց հաղթահարման ուղիների շուրջ քննարկումներն են, ինչպիսիք են շուկայում գորշ պատկերների (dark patterns) դրսևորումները և դրանց դեմ պայքարի […] ...

Փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում

10:45 06.05.2024

Փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում

Փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում․ «Հրապարակում» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանը: Մանրամասները՝ հարցազրույցում: ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին

10:26 06.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ: ...

Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա

16:49 04.05.2024

Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա

Պարենի ներքին շուկայում կայունության պահպանման նկատառումներով Ռուսաստանի կառավարությունը մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն արգելել է եղեգից և ճակնդեղից ստացվող շաքարի, ինչպես նաև քիմիապես մաքուր սախարոզայի արտահանումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այնուհանդերձ, ԵԱՏՄ երկրներին հնարավոր կլինի որոշակի ծավալի շաքար մատակարարել։ Մասնավորապես, Հայաստան թույլատրվում է արտահանել 28, Բելառուս՝ 5, Ղազախստան՝ 120, իսկ Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա շաքար։ ՌԴ գյուղատնտեսության […] ...

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

15:34 03.05.2024

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 93.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8.6%‑ով կամ շուրջ 41.4 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 525.9 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված […] ...

Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր

15:20 03.05.2024

Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ընդլայնման, ծառայությունների և արտադրության դիվերսիֆիկացման, […] ...

BACK_TO_TOP