15:52 03.05.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի մայիսի 2-ի թողարկմանը՝ Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ խորհրդարանում այժմ խոսակցություններ կան ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու մասին (այս դեպքում միավորվում են բոլոր 4 խմբակցություններն ու համատեղ պատասխանատվություն ստանձնում-խմբ.), քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը պատասխանել է, որ դա քիչ ցանկալի տարբերակ կլիներ մեր երկրի համար:
Ավելի վաղ Դավիթ Շահնազարյանը խոսել էր «փոքրամասնության կառավարություն» ստեղծելու կարևորության մասին:
«Մենք 70 տարի, մինչև Խորհրդային միության քանդվելը, ունեցել ենք այդպիսի կառավարություն՝ Ազգային համաձայնության կառավարություն: Դա նշանակում է, որ բոլորը միավորվում են կառավարության մեջ: Չկա այդպիսի բան, եկեք պարզ հասկանանք։ Ազգային համաձայնության կառավարությունները որպես կանոն ձևավորվում են ոչ սահմանադրական ճանապարհով: Տվյալ դեպքում, մեզ համար սահմանադրական ճանապարհը միակն է, սա է փոքրամասնության կառավարության ձևավորումը»,- ասել է քաղաքական գործիչը:
Հարցին, թե արդյո՞ք երեք կուսակցությունները կհամաձայնեն իրենց վրա վերցնել պատասխանատվությունը այս ոչ պարզ վիճակում, Դավիթ Շահնազարյանն ասաց.
«Այն, ինչ որ երեկ կատարվում էր, զուտ քաղաքագիտական տեսակետից, անհասկանալի է, որ կողմ են քվեարկում պարոն Փաշինյանի թեկնածությանը՝ որպես վարչապետ, բայց որևէ մեկը չասած, որ նրա հետ կիսում են ողջ քաղաքական պատասխանատվությունը: Առանց դրա անհնար է… կարող է, ինչ-որ մեկն ասի՝ «չէ, ես այդ պատասխանատվությանը համաձայն չեմ», այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ ես քվեարկում: Բայց եկեք հուսանք, որ բոլոր կուսակցությունները, «Ելք»-ի մասին չգիտեմ, բայց առնվազն «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն չեն խուսափի այդ ծանր պատասխանատվությունից այս պահին, որովհետև ասում եմ, Հայաստանի համար բացվել են աննախադեպ հնարավորություններ միջազգային աշխարհում: Հուսամ, որ դա կլինի»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:
12:20 01.08.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։ Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերը, ներառյալ՝ սակագնային քաղաքականության […] ...
12:05 01.08.2025
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...
11:57 01.08.2025
Պարզաբանում է ներկայացվել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ Խափանումները տեղի են ունեցել՝ 2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50 2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25 Խափանումների պատճառը տեխնիկական […] ...
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...