20:02 17.10.2018
Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի ընտրանուն հաղթեց 4։0 հաշվով: Հաղթանակը, որը մի կողմից՝ անհրաժեշտ էր գոնե հավաքականի արժանապատվությունը վերջնականապես չկորցնելու համար, մյուս կողմից՝ չի հավակնում լուծել այն խնդիրը, որն ի սկզբանե դրված էր մեր ընտրանու առջև Ազգերի լիգայի մրցաշարից առաջ:
Երբ ՈՒԵՖԱ-ն որոշեց նման մրցաշար անցկացնել, Հայաստանում և Հայաստանի պես ֆուտբոլ ու ֆուտբոլային հավակնություններ ունեցող երկրներում այն մեծ ոգևորություն առաջացրեց:Ազգերի լիգան իրական հույսեր արթնացրեց, որ տասնյակ տարիներ Եվրոպայի առաջնությունների եզրափակչում հայտնվելու երազը կարող է նաև իրականություն դառնալ:
Հայաստանն ընդգրկվեց ամենաթույլերի՝ D խմբի չորրորդ ենթախմբում, որի միայն հաղթողը հնարավորություն կստանա շարունակել պայքարը «Եվրո-2020»-ի համար: Մրցակիցներից երկուսին՝ Լիխտենշտեյնին և Ջիբրալթարին, ֆուտբոլային երկրպագուները և գուցե նաև ֆուտբոլիստներից շատերը լուրջ հակառակորդ չհամարեցին, իսկ Մակեդոնիան անհաղթահարելի թիմ չէ և չի եղել երբեք:
Շատերը միանգամից հիշեցին վերջին խաղը Հայաստանում Մակեդոնիայի ընտրանու հետ, որի ժամանակ մեր տղաները հաղթել էին խոշոր՝ 4։1 հաշվով: Մի խոսքով, լավատեսների համար Հայաստանն արդեն Ազգերի լիգայի հաջորդ փուլում էր, իրականում, սակայն, իրադարձությունները զարգացան ամենաանհավանական սցենարով:
Որ Հայաստանը կարող է հաղթել Մակեդոնիային 4։0 ու ավելի մեծ հաշվով, ոչ ոք անհավանական չէր համարում, բայց, միևնույն ժամանակ, ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ կարող է պարտվել մի երկրի հավաքականի, որի բնակչությունը Հայաստանի բնակչության ուղիղ 1 տոկոսն է կազմում, իսկ տարածքը Վարդենիկ գյուղից փոքր է վեց անգամ: Բայց պարզվեց՝ դա հնարավոր է:
Ջիբրալթարը Հայաստանի շնորհիվ իր պատմության ընթացքում առաջին պաշտոնական հաղթանակը տոնեց: Այդ խայտառակ պարտությունից հետո շատ ավելի ուժեղ թիմի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակը, փաստորեն, զրո արժեք ունեցավ կամ գրեթե զրո արժեք, քանի որ Մակեդոնիան դժվար թե նույն «հերոսությունը» կրկնի և պարտվի Ջիբրալթարի կամ Լիխտենշտեյնի հավաքականներին, իսկ Հայաստանի հավաքականին հաջորդ մրցափուլ անցնելու համար նախևառաջ հենց դա է պետք:
Ստացվում է՝ Մակեդոնիային 4։0 հաղթելու համար պետք էր, որ հավաքականն ու հարյուր հազարավոր երկրպագուները բառի բուն իմաստով նախ՝ սթրես տանեին: Սա նմանվում է օրինաչափության, եթե հիշենք, որ Դանիայի հզոր հավաքականին, այն էլ սկանդինավների հարկի տակ 4։0 հաշվով ջախջախելուց ընդամենը մի քանի օր առաջ մեր հավաքականը նույնքան անփառունակ պարտություն էր կրել սեփական հարկի տակ Մալթայի ընտրանուց:
Իհարկե, հավաքականի խաղամակարդակը այն ժամանակ ու հիմա տարբեր է, ու ընդհանրապես ոչ բոլորն են այն կարծիքին, որ Մակեդոնիայի հանդեպ այս հաղթանակը փայլուն էր: Այն չէր լինի փայլուն, եթե Մակեդոնիայի դարպասապահը «չփայլեր» իր սարսափելի խաղով: Եվ ընդհանրապես, թող տարօրինակ չթվա, բայց շատ մեծ ընդհանրություն կա Ջիբրալթարի և Մակեդոնիայի հավաքականների հետ խաղերի միջև: Երկու դեպքում էլ գլխավոր դերերում հերոսն ու «հակահերոսը» հակառակորդ թիմերի դարպասպահներն էին:
Ռուսական ալիքներից մեկով մեկնաբաններից մեկը երկրորդ գոլից հետո կատակեց, թե հայերը Մակեդոնիայի դարպասապահին հայկական կոնյակով մի լավ սեղան են պարտք, իսկ երբ դարպասապահը երրորդ գոլը նվիրեց մեզ, ռուս մեկնաբանը նշեց, թե գործը մի սեղանով գլուխ չի գա:
Հիմա դա կարևոր չէ, կասեն հավաքականի ամենասրտացավ ու մշտապես հավատով լցված երկրապագուները, կարևորը՝ հաղթել ենք: Միայն թե այդ հաղթանակը դարձյալ, ինչպես ասում են, «բարոյական հաղթանակների» շարքից ստացվեց:
10:09 04.08.2025
Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:00 04.08.2025
Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասինՉինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...
09:47 04.08.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներինՎերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...
09:40 04.08.2025
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al MayadeenՄիջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...