11:55 19.10.2018
ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դուստրը՝ Ջեննա Բուշ-Հագերն, ասել է, որ Սպիտակ տանն ուրվականներ կան: Այս մասին գրում է Huffington Post պարբերականը:
Կնոջ պատմելով՝ մի անգամ գիշերն այն սենյակում, որտեղ քնում էին քրոջ հետ, հնչել է 1920-ական թվականների երաժշտություն:
«Ես թռա Բարբարայի անկողինը, և մենք ամբողջ գիշեր չկարողացանք քնել: Մենք երկար խոսում էինք այդ մասին ու հասկացանք, որ ուվականները եկել էին բարի մտադրություններով»,- ասել է Բուշ-Հագերը:
Մի քանի օր անց պատմությունը կրկնվել է: Այդ ժամանակ բուխարիից հնչել է օպերային երաժշտություն: Բուշ- Հագերն այդ մասին պատմել է Սպիտակ տան նախկին աշխատակցին, ով ամենևին չի զարմացել․
«Օ, Ջեննա, միայն իմանաս ես ինչեր կարող եմ պատմել, չես հավատա»,- ասել է նա:
Ի դեպ, Ջեննա Բուշն անգլերենի մասնագետ է: 2001 թվականին նրան մեղադրանք էր առաջադրվել ալկոհոլի չարաշահման համար, հետո կրկին մեղադրանք էր առաջադրվել փաստաթղթերի կեղծման համար, որոնց միջոցով փորձել էր ալկոհոլային խմիչքներ ձեռք բերել:
2008 թվականից ամուսնացած է քաղաքական գործիչ Հենրի Հագերի հետ: Զույգն ունի 2 դուստր:
19:30 25.06.2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին20:17 25.06.2025
Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հեղաշրջման հերթական փորձն այլևս նորություն չէ։ Գրեթե միշտ նույն շրջանակներն են, նույն անփույթ ձեռագրով, այս անգամ նաև եկեղեցական քողի տակ, նույն նենգությամբ ու նույն արհամարհանքով ժողովրդի հանդեպ՝ նրան անվանելով էշ, ժեխ ու անասուն։ Չկարողանալով համակերպվել իրենց պարտությանը՝ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած և […] ...
20:13 25.06.2025
Մեծ ակումբ եմ տեղափոխվել․ ԹիկնիզյանՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իր` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Հիանալի տպավորություններ ունեմ։ Տեղափոխվել եմ մեծ ակումբ, որը եվրոպական մրցաշարերին է մասնակցում։ Պատասխանատվություն եմ զգում։ Հուսով եմ` կօգնեմ «Ցրվենա Զվեզդային»։ Հասցրել եմ ծանոթանալ մարզչական շտաբի և խաղընկերներիս հետ: Ամեն ինչ անցել է այնպես, ինչպես սպասում էի։ «Ցրվենա Զվեզդայի» հետ նպատակս Չեմպիոնների լիգային […] ...
20:06 25.06.2025
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկվել են ՄԻՊ-ի խորհրդի հերթական նիստումՀունիսի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը, այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Նիստի նպատակն էր ամրապնդել ազգային փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև համագործակցությունն ու երկխոսությունը՝ ուղղված ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության կանխարգելմանը։ […] ...
19:54 25.06.2025
Հայաստանի հավաքականը կմասնակցի Ձյուդոյի Մ17 ԵԱ-ինՀունիսի 26-28-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա ձյուդոյի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը առաջնությանը կունենա 7 մասնակից.։ 50 կգ` Նարեկ Դավթյան 55 կգ` Շավարշ Նահապետյան 60 կգ` Խաչատուր Ջհանգիրյան 66 կգ` Գարիկ Մալխասյան, Հակոբ Ումուրշադյան 73 կգ` Գոռ Գալստյան, Տիգրան Սարուխանյան։ ...
19:45 25.06.2025
Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը: ...