Նման քաղաքական կուրսը շտապողական կթվա, սակայն ձգձգումը հղի է ռիսկերով. Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Նման քաղաքական կուրսը շտապողական կթվա, սակայն ձգձգումը հղի է ռիսկերով. Արարատ Միրզոյան

18:26 19.10.2018

2018թ. հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստը, որտեղ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Միրզոյանը մասնավորապես ասել է.

«Հանձնաժողովի հարգելի նախագահ,
Մեծարգո անդամներ,
Տիկնայք և պարոնայք,

Նախ՝ թույլ տվեք անկեղծ շնորհակալությունս հայտնել հանձնաժողովի լիագումար նիստի հրավերի համար:

Ինձ համար պատիվ է հանդես գալ իրավունքի միջոցով ժողովրդավարության ամրապնդման ոլորտում կարևորագույն կառույցներից մեկի՝ Վենետիկի հանձնաժողովի առջև:

Այսօր Հանձնաժողովի հետ մեր համագործակցության տրամաբանությամբ կուզենայի Ձեզ ներկայացնել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները, անդրադառնալ օրենսդրական բարեփոխումների մեր օրակարգին, կիսվել Ձեզ հետ երկիրը ժողովրդավարական ուղիով տանելու մեր կառավարության ծրագրերով։

Ինչպես ձեզնից շատերը, հավանաբար, գիտեն՝ 2018 թվականի գարնանը մեր ժողովուրդը խաղաղ, առանց բռնության հեղափոխության միջոցով իրացրեց իշխանության իր ուղղակի իրավունքը։ Այդ օրերին Հայաստանի քաղաքացիները դուրս եկան երկրի փողոցներ և հրապարակներ՝ իրականացնելու ավելի լավ երկիր ունենալու իրենց երազանքը. երկիր, որտեղ իրապես կնյութականացվեն օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանվածության, ներառյալ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով կառավարություն ձևավորելու իրավունքի ապահովման, հաշվետու և թափանցիկ հանրային կառավարում ունենալու, հակակոռուպցիոն գործուն մեխանիզմներ ապահովելու և ազատ ու իրապես մրցակցային տնտեսություն ունենալու սկզբունքները:

Արդյունքում այս տարվա մայիսին երկրի խորհրդարանական խմբակցություններն աջակցեցին խաղաղ իշխանափոխությունը, և ձևավորվեց համաձայնության կառավարություն՝ փոփոխված Ընտրական օրենսդրությամբ մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու առաջնային օրակարգով։

Անհրաժեշտ է ընդգծել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կոչված են ամփոփելու խաղաղ հեղափոխությունը և հաղթահարելու գոյություն ունեցող քաղաքական, ինստիտուցիոնալ և սահմանադրական ճգնաժամը՝ ձևավորելով իրապես ներկայացուցչական խորհրդարան, քանի որ գործող Ազգային ժողովը, որն ընտրվել է ընդամենը մեկ տարի առաջ, չի ներկայացնում մեր ժողովրդի քաղաքական կամքն ու ընտրությունը։ Թույլ տվեք շատ հստակ արտահայտվել, որ այսօր մեր Ազգային ժողովը չի ներկայացնում գրեթե ոչ մեկին:

Հարգելի հանձնաժողովականներ,

Մեր Սահմանադրության համաձայն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ ճանապարհը վարչապետի հրաժարականն է, ինչը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Այժմ երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվելու դեպքում մենք արտահերթ ընտրություններ կանցկացնենք դեկտեմբերի սկզբին:

Սակայն թույլ տվեք համառոտ ներկայացնել Ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ մեր երկում վերջին ամիսներին տեղի ունեցած զարգացումները և առաջ շարժվելու կառավարության տեսլականը։

Այսպես, մայիսին համաձայնության կառավարության ձևավորումից հետո վարչապետի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը բաղկացած էր քաղաքացիական հասարակության, դիտորդական կազմակերպությունների, համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներից, իրավաբաններից, անկախ փորձագետներից և որը գլխավորելու պատիվն ունեցել եմ ես։

Մեր հանձնաժողովը բազմաթիվ արդյունավետ քննարկումներ է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական գործընկերների, ակադեմիական և մասնագիտական շրջանակների, ազգային փոքրամասնությունների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Խորհրդարանական խմբակցությունները ևս աշխատել են զուգահեռաբար և կառավարության հանձնաժողովին ներկայացրել իրենց առաջարկությունները: Կարևոր եմ համարում շեշտել, որ օրենսգրքի նախագծում հասցեագրվել են խորհրդարանական մեր գործընկերների ներկայացրած առաջարկությունների գերակշիռ մեծամասնությունը։ Երեք օր առաջ կառավարությունը փոփոխությունների նախագիծն ուղարկել է Ազգային ժողով։

Հարկ է նշել, որ կառավարությունը հաստատել է բարեփոխումների հայեցակարգը՝ առանձնացնելով խնդիրները լուծումների երկարաժամկետ և կարճաժամկետ տեսանկյունից: Նախագծի փոփոխությունները հասցեագրում են միայն կարճ ժամկետում հնարավոր լուծումները՝ նկատի ունենալով, որ երկարաժամկետ բազմաթիվ լուծումները կարող են իրականացվել միայն համապատասխան սահմանադրական փոփոխություններից հետո:

Ամփոփ փորձեմ ներկայացնել, թե ինչ հիմնական հարցեր է լուծում Ընտրական օրենսգրքի մեր նախագիծը․

– Թերևս ամենահիմնական փոփոխությունն անցումն է դասական կամ պարզ համամասնական ընտրակարգի, նկատի ունենալով, որ գործող Ընտրական օրենսգրքի «քվազի-համամասնական» կամ այսպես կոչված՝ «ռեյտինգային» ցուցակներն ընտրությունների արդյունքում ապացուցեցին իրենց մանիպուլյատիվ բնույթը։

– Հաջորդը կուսակցական բազմակարծության ապահովմանը և կուսակցությունների զարգացմանը միտված փոփոխությունների խումբն է․ այսպես, նախատեսվել է խորհրդարան մտնելու անցողիկ շեմի իջեցում, ընտրագրավի նվազեցում, նախընտրական ցուցակի ոչ կուսակցական հատվածի համար սահմանված շեմի բարձրացում, կոալիցիաների մասնակիցների թվի և ձևավորման ժամկետների ընդլայնում, ինչպես նաև ընտրությունների արդյունքում նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովում, կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում։

– Նախագծով բարելավվում է բողոքարկման համակարգը՝ իրավունք տալով կուսակցություններին, թեկնածուներին և դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներին՝ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար հայցով դիմելու դատարան, ինչը մինչ այդ արվում էր միայն ԿԸՀ միջոցով։

– Համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ նախատեսվում է հեռուստաբանավեճերի կազմակերպում՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճերը, բացի դրանից՝ կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանման համար Էապես ավելացվում է Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը և այլն:

Հարգելի գործընկերներ,

Րոպեներ առաջ ավարտվել է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի՝ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, և քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները միաձայն քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել Ընտրական օրենսգրքի նախագծին: Եթե խորհրդարանն ընդունի Ընտրական օրենսգիրքը, ապա դեկտեմբերի ընտրությունները կանցկացնենք նոր օրենսգրքով:

Մենք ընդունում ենք, որ շատերիդ համար նման քաղաքական կուրսը շտապողական կթվա, սակայն հավատացնում եմ ձեզ, որ սա այն եզակի, բացառիկ իրավիճակներից է, որ ձգձգումը հղի է առավել մեծ ռիսկերով, որոնք կապված են օր առաջ իրավունքի միջոցով ժողովրդի իշխանության վերականգնման և երկրի կայուն զարգացման հետ։ Մենք որպես կառավարություն, լիովին գիտակցում ենք այս մարտահրավերը և մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը:

Հարգելի հանձնաժողովականներ,

Մեր կառավարության հիմնական առաքելությունը ժողովրդին իշխանությունը վերադարձնելու և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է երկրում, և այս ճանապարհին մեր ժողովուրդն ու կառավարությունն ակնկալում է միջազգային մեր գործընկերների, Եվրոպայի խորհրդի և հատկապես՝ Վենետիկի հանձնաժողովի հետ ակտիվ համագործակցություն և սերտ աշխատանք:

Հավատացած եմ, որ այս հանձնաժողովում տարիներ ի վեր կուտակված իմաստնությունն ու փորձը կարող են էականորեն նպաստել իմ հայրենիքում իրավունքի զարգացման և ժողովրդավարության կառուցման գործին:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

BACK_TO_TOP