Նիկոլ Փաշինյանն այցելել է Լիբանանի Հայկազյան համալսարան և Զմմառի պատրիարքական միաբանություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+17.09 oC

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լիբանանի Հայկազյան համալսարան և Զմմառի պատրիարքական միաբանություն

21:25 21.10.2018

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Բեյրութում գործող հայկական կրթական և հոգևոր-մշակութային կենտրոններ:

Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Հայկազյան համալսարանում, որտեղ հանդիպում է ունեցել Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության խորհրդի անդամների և Հայկազյան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, Բեյրութի հայկական դպրոցների ներկայացուցիչների հետ:

Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան համագործակցությանը, կրթության ոլորտում կապերի խորացմանը, հայկական ինքնության և մասնավորապես, հայոց լեզվի պահպանմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանում գործող հայկական կրթօջախների կողմից ազգային ինքնության պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքը և այդ համատեքստում ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությունը:

Այնուհետև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շրջայց է կատարել Հայկազյան համալսարանում, ծանոթացել հայկական կրթօջախի գործունեությանը և ծրագրերին, նաև զրուցել ուսանողների հետ: Համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոստյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանը և համալսարանի բակում տեղակայված հրթիռի հուշարձանը, որի հեղինակը հայ է: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Հայկազյան համալսարանի կողմից հայագիտութան ոլորտում կատարվող աշխատանքը, իրականացվող ծրագրերը:

Նիկոլ Փաշինյանը նաև գրառում է կատարել Հայկազյան համալսարանի Պատվավոր հյուրերի գրքում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցի հաջորդ կանգառը Հայ Կաթողիկե եկեղեցու Զմմառի պատրիարքական միաբանությունն էր, որտեղ նրան դիմավորել են Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը, Զմմառի վանքի մեծավոր Գաբրիել ծայրագույն վարդապետ Մուրադյանը և Զմմառի վանքի փոխմեծավոր Անդոն Վարդապետ Նորատունկյանը:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Հայ կաթողիկե պատրիարքարանի հոգևոր ներկայացուցիչների և Զմմառի վանքի միաբանության անդամների կողմից մատուռում տրված ողջույնի աղոթքին, մոմավառություն կատարել վանական համալիրի տարածքում գտնվող եկեղեցում, շրջայց կատարել թանգարանում, մատենադարանում և գինետանը, ծանոթացել Զմմառի հայ միաբանության գործունեությանը:

Զմմառի վանքի մեծավոր Գաբրիել ծայրագույն վարդապետ Մուրադյանը նշել է, որ մեծ պատիվ և հպարտություն է հյուրընկալել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին և նրա գլխավորած պատվիրակությանը Զմմառի միաբանությունում: Նրա խոսքով` այսօր համայն հայությունը ուրախ է տեսնելու Հայաստանի հզորացումը և համախմբվել է հայրենիքում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ:

Վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել է ավելի քան 270-ամյա պատմություն ունեցող Զմմառի միաբանության առաքելությունը, դերակատարությունն ու գործունեությունը: Զմմառի վանքի մեծավոր Գաբրիել ծայրագույն վարդապետ Մուրադյանը Զմմառի պատրիարքական միաբանության անունից Նիկոլ Փաշինյանին նվիրել է Տիրամոր պատկերով նկար:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով. «Շատ հուզիչ առիթ է ինձ համար, որովհետև առաջին անգամ եմ գտնվում Հայ Կաթողիկե եկեղեցում և այսպիսի միջավայրում: Սա ինձ համար հիշարժան այցելություն է, որն անընդհատ կուղեկցի ինձ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ մենք չունենանք բաժանարար գծեր: Մենք մեկ ազգ ենք, գալիս ենք նույն տեղից և ձգտում ենք դեպի նույն տեղը, ունենք ընդհանուր երազանքներ, որոնց կենտրոնում Հայաստանի Հանրապետությունն է, Արցախի Հանրապետությունը և հայ ժողովուրդը»:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հայ հոգևոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկի` Զմմառի գործունեությունը պատմամշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP