18:21 11.09.2017
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 12-ին ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա), Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Տավուշի մարզում սահմանային դիտարկումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գլխավորած խմբի ուղղությամբ, ինչի պատճառով դիտարկումն ընդհատվել էր: ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները, սակայն, հրաժարվել էին հասցեական հայտարարություն անել:
17:50 16.08.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09.00-ից 13.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
17:42 16.08.2025
Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի համար։ «Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք Ուկրաինայի անվտանգությունը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ», -գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ նաև կրկնելով ցանկությունը, որ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը քննարկվեն Կիևի իշխանությունների մասնակցությամբ։ Բացի այդ, […] ...
17:30 16.08.2025
Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՆիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...
17:21 16.08.2025
ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...
17:09 16.08.2025
«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...
17:00 16.08.2025
«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համարՄադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...